ՊՖԱ ԲԿՄԱ
Այս էջում հրապարակված են ՊՖԱ ԲԿՄԱ-ի վերաբերյալ կանխատեսումները: ՊՖԱ ԲԿՄԱ-ն ռուսական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է, ներկայացնում է Մոսկվան, նախկինում՝ բանակի կենտրոնական մարզական ակումբի մասնիկ: Հիմնադրվել է 1911 թվականին: ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր՝ ԲԿՄԱ-ն համարվում է ռուսական ֆուտբոլի ամենատիտղոսակիր թիմերից մեկը. Ռուսաստանի հնգակի չեմպիոն, յոթակի գավաթակիր և վեցակի սուպերգավաթակիր: ԲԿՄԱ-ն համարվում է եվրոգավաթ նվաճած առաջին ռուսական ակումբը: Վալերի Գազաեւի ղեկավարությամբ ԲԿՄԱ-ն 2004/05 մրցաշրջանում նվաճեց ՈՒԵՖԱ-ի գավաթը:
Բացի դրանից, խորհրդային տարիներին ԲԿՄԱ-ն դարձել է ԽՍՀՄ առաջնության յոթակի չեմպիոն և հնգակի գավաթակիր:
Ներկա պահին ԲԿՄԱ-ն իր տնային հանդիպումները անցկացնում է 18635 հանդիսատես տեղավորող «Խիմկի Արենայում»: