Սպորտային խաղադրույքներ. «Բավարիա» — «Բորուսիա Մյոնխենգլադբախ». տանտերերը կհաղթեն գոլառատ խաղում

20:30, 22 հկտ 2016
Բունդեսլիգայի ութերրորդ տուրի կենտրոնական խաղերից մեկում «Բավարիան» կընդունի Մյոնխենգլադբախի «Բորուսիային»։ Բուքմեյքերների Ռեյտինգը կարծում է, որ Անչելոտտիի թիմը կհաղթի արդյունավետ խաղում։

«Բավարիան» երեք անընդմեջ անհաջող արդյունք ուներ։ Սակայն Անչելոտտին, ով իր կարիերայի ընթացքում բազմիցս ապացուցել է, որ ադպիսի խաղերից հետո կարողանում է ճիշտ հետևություններ անել և հետո շատ ավելի համոզիչ հաղթանակներ տանել, վերահաստատեց իր այդ սկզբունքը։ Չեմպիոնների լիգայի վերջին տուրում գերմանական ակումբը տանը 4։1 հաշվով ջախջախեց ՊՍՎ-ին։ Եվ հիմա մրցակիցը փոքր-ինչ ավելի բարդ է, բայց ծանոթ։

«Բորուսիան» ևս վատ մարզավիճակում էր և միայն Չեմպիոնների լիգայի վերջին տուրում կարողացավ հաղթել շոտլանդական «Սելթիկին»։ Թիմը Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի իններորդ տեղում է։

«Բավարիայից» վնասվածք ունի Ֆրանկ Ռիբերին և որակազրկված է դարպասապահ Թոմ Շտարկեն։ «Բորուսիան» ունի շատ լուրջ կորուստներ։ Չեն խաղա Յոսիպ Դրմիչը, Ալվարո Դոմինգեսը, Մարվին Շուլցը, Թորգան Ազարն ու Ռաֆայելը։ Վերջին երկուսը թիմի առաջատարներն են։

Հաշվի առնելով՝ «Բավարիայի» տանը խաղալու հանգամանքը, լավ մարզավիճակը, թիմերի կարգերի ակնհայտ տարբերությունն ու «Բորուսիայի» կորուստները՝ կարծում եմ, որ մյունխենյան ակումբը ջախջախիչ հաղթանակ կտանի։ Այդ պատճառով ընտրում եմ ««Բավարիայի» հաղթանակ և գոլերը տոտալ 3,5-ից շատ» տարբերակը։

Օրդինար: Պարտված
Բունդեսլիգա, ութերորդ տուր
20:30/22 հկտ
«Բավարիա» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ