Սպորտային խաղադրույքներ. «Աթլետիկո Մադրիդ» — «Սելտա». գոլառատ խաղ չի լինի

23:30, 27 հնվ 2016
Հունվարի 27-ին Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչ պատասխան խաղում Մադրիդի «Աթլետիկոն» «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում կընդունի «Սելտային»: «Բուքմեյքերների Ռեյտինգն» ուշադրություն է դարձնում դիմակայության առանձնահատկություններին և առաջարկում է խաղադրույք կատարել «ՏՔ 2,5 գոլ» տարբերակի վրա:

Երկու թիմերն էլ մրցաշրջանի այս հատվածում գտնվում են տխուր վիճակում: Երբ այս դիմակայության առաջին խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով, շատերն ասացին, որ «Աթլետիկոյի» բախտը ուղղակի չբերեց, բայց «Սևիլիայի» դեմ առաջնության տնային խաղը քիչ հարցեր չառաջացրեց: «Աթլետիկոն» ոչ միայն չկարողացավ հաղթել, այլև չօգտվեց այն հանգամանքից, որ մրցավարն անդալուսցիներին 10 հոգով և առանց գլխավոր մարզչի թողեց, ով պահեստայինների նստարանի տակից էր հետևում հանդիպմանը և խաղադաշտը լքելու ցանկություն չուներ:

«Աթլետներն» առջևի գծում ոչ մի կրեատիվ գործողությամբ աչքի չընկան: Անվերջ օդային փոխանցումներ դեպի տուգանային հրապարակ և հեռահար հարվածներ, որոնք դարպասապահի համար դժվարություն չէին ներկայացնում:

«Սելտային» ճիշտ բնորոշելն ավելի բարդ է: Թիմը գերազանց խաղաց առաջին շրջանում, բայց հանկարծ սկսեց զբաղվել բարեգործությամբ: Երեք միավոր աղետալի վիճակում գտնվող «Ռայո Վալյեկանոյի՞ն»: Վիգոյի թիմը 3 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը:

Արդյունքում ստացվում է, որ թիմերն իրենց վերջին 2 խաղերում ոչ մի գոլ չեն խփել: Իհարկե, իսպանական թոփ ակումբների համար սա ծայրահեղ վատ ցուցանիշ է:

Առաջարկում եմ օգտվել այս ամենից և խաղադրույք կատարել այն բանի վրա, որ շատ գոլեր չեն լինի, մանավանդ, որ առաջին խաղն ավարտվել է 0:0 հաշվով: Այս խաղում սխալվելու գինը շատ թանկ է, և ես չեմ կարծում, թե թիմերից մեկը կբացվի:

Օրդինար: Պարտված
Իսպանիայի գավաթ, 1/4 եզրափակիչ
23:30/27 հնվ
«Աթլետիկո Մադրիդ» — «Սելտա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 4 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ