Սպորտային խաղադրույքներ. Արգենտինա — Չիլի. տանտերերը 3 միավոր կվաստակեն
Արգենտինացիները ռևանշի տրամադրությամբ են դուրս գալու խաղադաշտ: Խերարդո Մարտինոյի գլխավորած ընտրանին նախորդ տարի «Կոպա Ամերիկայի» խաղարկության եզրափակչում հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում պարտվեցին «բիբարներին»:
Բացի այդ, «ալբիսելեստեն» բարդ իրավիճակում է հայտնվել: Արգենտինան հարավամերիկյան գոտում զբաղեցնում է աղյուսակի 5-րդ հորիզոնականը: Առաջիկա խաղերում անհաջող հանդես գալու դեպքում Մեսսին և խաղընկերները կարող են հաջորդ տարի Ռուսաստան չմեկնել: Իհարկե, այս ամենը Արգենտինայում քաջ գիտակցում են, հետևաբար աշխարհի կրկնակի չեմպիոնները խաղի սկզբից կխաղան միայն հաղթանակի համար:
Չիլին նույնպես վստահ չի անցկացնում ընտրական մրցաշարը: Հարավային Ամերիկայի գործող չեմպիոնը 20 միավորով չորրորդն է և իր առաջիկա մրցակցին գերազանցում է ընդամենը 1 միավորով:
Արգենտինան խաղալու է սեփական երկրպագուների աջակցության ներքո: «Ալբիսելեստեն» չի մոռացել Չիլիից կրած վերջին ցավալի պարտությունն ու կփորձի միաժամանակ և՛ ռևանշի հասնել, և՛ բարելավել դիրքերը: Ֆուտբոլիստների ընտրությամբ ու կարգով տանտերերն առավելություն ունեն: Կարծում եմ, որ այստեղ արժե խաղալ Տատա Մարտինոյի գլխավորած հավաքականի վրա: 1,75 գործակցով առաջարկում եմ «Ասիական հանդիկապ: Արգենտինա (-1)» խաղադրույքը: Բայց արգենտինացիները հարձակման գծում բարձրակարգ վարպետներ ունեն՝ Մեսսի, Ագուեռո, Դիբալա, Հիգուաին, Դի Մարիա և այլն: Այնպես որ, արժե 1,70 գործակցով վերցնել նաև տանտերերի տոտալ 1,5-ից շատ գնդակը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: