«Սպեցիա» – «Ֆիորենտինա»։ Կանխատեսում և խաղադրույք

23:45, 14 փտր 2022
Իտալիայի Ա Սերիայի 25-րդ տուրում «Սպեցիան» կհյուրընկալի «Ֆիորենտինային»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ կլինի։

«Սպեցիան» լավ խաղ է ցուցադրում վերջին հանդիպումներում։ Թիմը հաղթել էր «Միլանին», «Նապոլիին» և «Ջենոային»։ Բացի այդ, նվազագույն հաշվով առավելության էր հասել «Սամպդորիայի» նկատմամբ։ Նախորդ տուրում թիմը 2։2 հաշվով ոչ ոքի խաղաց «Սալերնիտանայի» հետ։

«Ֆիորենտինան» տարին սկսեց «Տորինոյից» կրած պարտությունով, հետո գավաթային խաղում հաղթեց «Նապոլիին» ու առաջնությունում ջախջախեց «Ջենոային» 6։0 հաշվով։ Փետրվարին, երբ թիմը կորցրեց գլխավոր ռմբարկուին՝ Դուշան Վլահովիչին, տնային խաղում 0։3 հաշվով պարտվեց «Լացիոյին»։ 

Բուքմեյքերները ֆավորիտ են համարում «Ֆիորենտինային», որի հաղթանակի համար սահմանվել է 1․93 գործակիցը։ Ոչ ոքին ստացել է 3․80, իսկ դաշտի տերերի հաղթանակը՝ 3․90 գործակիցը։

Խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը գնահատվում է 1․75, իսկ 2․5-ից քիչ խաղադրույքը՝ 2․08 գործակցով։ Տիագո Մոտայի թիմը տնային խաղերում ավելի վատ է հանդես գալիս, քան արտագնա հանդիպումներում։ Վինչենցո Իտալյանոն էլ առաջին անգամ է վերադառնալու Սպեցիա, որտեղ աշխատում էր նախորդ մրցաշրջանում։ «Ֆիորենտինայի» հարձակման գծում Վլահովիչի փոխարեն կփորձեն գոլեր խփել Պյոնտեկն ու Կաբրալը։ Երկու ֆուտբոլիստներն էլ համալրել են թիմի կազմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ընտրել եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․75 գործակիցը։ «Ֆիորենտինան» գրեթե յուրաքանչյուր խաղում գոլ է բաց թողնում, իսկ «Սպեցիան» գոլ է խփել վերջին 10 խաղերից 9-ում։

Օրդինար: Հաղթած
Ա Սերիա
23:45/14 փտր
«Սպեցիա» – «Ֆիորենտինա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ