«Շալկե» — «Բորուսիա» Դորտմունդ. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

17:30, 26 հկտ 2019
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Գերմանիայի առաջնության 9-րդ տուրի «Շակլե» — «Բորուսիա» հանդիպման վերաբերյալ:

Գերմանական Բունդեսլիգայի, ու հավանաբար, նաև ամբողջ հին մայրցամաքի կենտրոնական հանդիպումը կկայանա Գելզենկիրխեն քաղաքում, որտեղ «Ռուհրյան դերբիի» շրջանակում ուժերը կչփափեն տեղի «Շակլե 04»-ը և  Դորտմունդի «Բորուսիան»: Այս թիմերի միջև յուրաքանչյուր հանդիպում ստացվում է դիտարժան, հետաքրքիր, ու ամենակարևորը գոլառատ: Կասկած չկա, որ այս անգամ ևս թիմերը կուրախացնեն արդյունավետությամբ:

Ի տարբերություն նախորդ մրցաշրջանի, երբ «Շալկեն» մեկնարկել էր 3 հաղթանակով 4 խաղում, այս անգամ մեկնարկը վստահ չէ: Այս պահին դաշտի ապագա տերերը մրցաշարային աղուսակում հանգսրվանել են 7-րդ տեղում և իրենց ակտիվում ունեն 14 միավոր: Չնայած դրան, բաղձալի 4-րդ հորիզոնականից, որը հաջորդ տարի Չեմպիոնների լիգայի խաղարկության ուղեգիր է տալիս, նրանց բաժանում է ընդամենը 1 մեկ միավոր: Կաևոր այս խաղից առաջ «Շալկեն» ունի լուրջ կորուստ: Վնասվածքի պատճառով խաղը միանշանակ բաց կթողնի Նաբիլ Բենտալեբը:

Դորտմունդի «Բորուսիան» արդեն քանի տարի է՝ չի խախտում ավանդույթները և շարունակում է հիացնել բոլորին իր հարձակվողական ներուժով ու գոլառատ խաղերում: Ճիշտ է, պաշտպանությունը հիշեցնում է բաց դռների օր ինչ-որ միջին կարգի կրթական հասատատությունում, սակայն երկրպագուները գերադասում են հախուռն ու գոլառատ խաղ: Լյուսյեն Ֆավրի գլխավորած տղաները, գուցե այդ տեսանկյունից ամենավառն են, սակայն պաշտպանությունում առկա խնդիրները խանգարում են պայքարելու չեմպիոնական կոչման համար: Թեպետ առաջիկա խաղում հիմնականում, խնդիրները ծագելու են հարձակման գծում: Խաղը գրեթե միանշանակ բաց կթողնի Պակո Ալկասերը, իսկ Մարկո Ռոյսի մասնակցությանը դեռ կարելի է հավատել: Իսկ ահա պաշտպան Մարսել Շմելցերը միանշանակ խաղադաշտ դուրս չի գա:

Շատերը հավատում են «մեղուներին», սակայն վիճակագրությունը հակառակն է ցույց տալիս: Նախ, Գելզենկիրխենում «Դորտմունդը» տարել է ընդամենը 13 հաղթանակ 21 պարտության դիմաց: Բացի դրանից, Ֆավրի տղաները խաղալու են Չեմպիոնլիգյան ձախողումից հետո: Իսկ եթե նայենք, թե ՉԼ խաղերից հետո ինչպես է խաղացել «Բորուսիան», կհասկանանք, որ նրանց ֆավորիտ կարգելը սխալ է: ՉԼ մեկնարկային 2 տուրերին հաջորդող Բունդեսլիգայի խաղերում «Բորուսիան» 2-2 է խաղացել մրցակիցների հետ:

Օրդինար: Պարտված
Բունդեսլիգա
17:30/26 հկտ
«Շակլե» - «Բորուսիա» Դորտմունդ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ