«Սևիլիա» – «Ռոմա»: Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

23:00, 31 մյս 2023
Ֆուտբոլի մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել «Սևիլիա» – «Ռոմա» Եվրոպա լիգայի եզրափակիչի հանդիպման վերաբերյալ:

Ժոզե Մոուրինյուն հերթական սխրանքը գործեց: «Յուրահատուկն» իր «Ռոմայով» երկրորդ տարին անընդմեջ դուրս եկավ եվրագավաթային մրցաշարի եզրափակիչ: Շատերն են Ժոզեին քննադատում ձանձրալի ֆուտբոլ նախընտրելու համար: Բայց շատերը նման կազմով նույնիսկ խմբային փուլը չէին կարող հաղթահարել:

«Ռոման» գրեթե ամբողջ մրցաշարն անցավ նույն ոճով: Հյուրընկալվելիս «Գայլերը» պարտվում էին, իսկ տանն առավելության էին հասնում մրցակիցների նկատմամբ:

«Սևիլիան» մրցաշարի «հայրն» է: Անդալուսյան ակումբն ավելի վառ անուններ ունի: Խոսե Լուիս Մենդիլիբարի կոլեկտիվը հարձակողական և ագրեսիվ ֆուտբոլ է խաղում: Նույնիսկ Մասիմիլանո Ալեգրիի կառուցած պաշտպանական համակարգը չկարողացավ դիմակայել:

Կարծում եմ՝ «Ռոման» մի փոքր առավելություն ունի: Իտալական թիմը չի սիրում խաղալ գնդակով ու հարմարվում է ցանկացած մրցակցի: Իսկ հաշիվ պահելու հարցում մայրաքաղաքայինները վարպետ են:

«Սևիլիան» տեխնիկապես հարուստ թիմ է, իսկ նման թիմերը բարդ են խաղում «Ռոմայի» հետ: Բայց չպետք է մոռանանք, որ Ժոզեն լուրջ կադրային խնդիրների առջև է կանգնած: Հարցականի տակ է Դիբալայի, Սպինացոլայի և Պելեգրինիի մասնակցությունը: Եթե առաջատարները խաղից դուրս մնան, դժվարանում եմ պատկերացնել, թե ինչպես է այդ ռեբուսը լուծելու ալենատորեն:

Ամեն դեպքում, «Սևիլիան» զույգի ֆավորիտն է: Բայց կփորձեմ տարբերվել, չէ՞ որ եզրափակիչներում ամեն ինչ հնարավոր է: Ռիսկի եմ գնում և ընտրում եմ «Ռոմայի» հաղթանակ և 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Եվրոպա լիգա
23:00/31 մյս
«Սևիլիա» – «Ռոմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ