«Սելտա» – «Ռեալ»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«Ռեալը», չնայած կադրային լուրջ կորուստներին, շատ լավ է սկսել նոր մրցաշրջանը։ Կուրտուայի և Միլիտաոյի վնասվածքները խառնել են Անչելոտիի ծրագրերը, բայց թիմը կարողացել է մրցաշրջանի մեկնարկում 2 հաղթանակ տանել՝ առավելության հասնելով «Աթլետիկի» (2:0) և «Ալմերիայի» (3:1) նկատմամբ։
Բենզեմայի հեռանալուց հետո շատ էին խոսակցությունները, որ մադրիդյան թիմին հնարավորինս արագ նոր ու բարձրակարգ հարձակվող է անհրաժեշտ և միայն Խոսելուն չի կարող փակել այդ դիրքը։ Հիմա թիմի լավագույն ռմբարկուն երիտասարդ Ջուդ Բելինգեմն է, որը նախորդ 2 խաղերում 3 գոլ խփել։
Այո, «Ռեալը» խնդիրներ ունենում է պաշտպանությունում և արտագնա խաղերում դա զգացվում է։ Իսկ սա թիմի 3-րդ անընդմեջ արտագնա խաղն է լինելու։
«Սելտան» դեռ հաղթանակ չի տարել այս մրցաշրջանում։ Առաջին տուրում թիմը 0։2 հաշվով զիջել է «Օսասունային», իսկ նախորդ տուրում 1։1 հաշվով ոչ-ոքի ավարտել «Ռեալ Սոսիեդադի» հետ հանդիպումը։
Այս խաղի համար առաջին կանխատեսումս անկյունայինների վերաբերյալ է։ Ընտրում եմ անկյունայինների տոտալը 9․5-ից շատ խաղադրույքը՝ 1․86 գործակցով։ «Սելտան» նախորդ 2 խաղերում 7-ական անկյունային է իրացրել, իսկ «Ռեալը» 5-ական։
Խաղի համար էլ ընտրել եմ գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 1․80 գործակցով։ «Սելտայի» ստադիոնում «Ռեալի» հետ վերջին 5 խաղերը գոլառատ են եղել։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: