«Սաութհեմփթոն» – «Նորվիչ»: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

23:55, 25 փտր 2022
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Սաութհեմփթոն» – «Նորվիչ» Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի հանդիպմն վերաբերյալ:

Դեկտեմբերի սկզբին շատ մասնագետներ խոսում էին այն մասին, որ «Սաութհեմփթոնը» լիգայից դուրս մնալու թեկնածուներից է: Սակայն «Boxing Day»-ից սկսած՝ թիմը վերածնունդ ապրեց: «Սրբերը» լիգայում հզոր խաղ ցուցադրող թիմերից են: Այժմ նրանք մրցաշարային աղյուսակի վերին հատվածում են և եվրագավաթային գոտու հավակնորդներից մեկն են:

Վերջին մեկ ամսվա ընթացքում «Սաութհեմփթոնը» ոչ-ոքի խաղաց երկու «Մանչեսթերների» հետ, հաղթեց «Տոտենհեմին», իսկ նախորդ տուրում էլ ոչ մի շանս չտվեց «Էվերթոնին», որը նույնպես վերածնունդ է ապրում Ֆրենկ Լեմպարդի գլխավորությամբ:

Կարծում եմ, որ «Նորվիչը» արգելք չի դառնա հարավը ներկայացնող թիմի համար: Այո՛, «Նորվիչը» կռվում է գրեթե բոլոր մրցակիցների հետ խաղերում, երբեմն ինչ-որ բան ստացվում է, բայց նման արագ մրցակիցների հետ դժվար թե ուժերը հերիքեն:

Օրդինար: Հաղթած
Պրեմիեր լիգա
23:55/25 փտր
«Սաութհեմփթոն» - «Նորվիչ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ