«Ռոմա» — «Լացիո». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

21:00, 18 նյմ 2017
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Ա Սերիայի 13-րդ տուրի «Ռոմա» — «Լացիո» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետի կարծիքով՝ կհաղթի «Ռոմնա», սակայն երկու թիմերն էլ գոլ կխփեն:

Հին մայրցամաքի վերջին մոհիկանները, ովքեր միմյանց վերաբերում են ոչ թե միայն որպես մրցակից, այլ թշնամի, որովհետև անցել են այն ժամանակները, երբ Իսպանիայում «Ռեալն» ու «Բարսելոնան» իրար ոչ թե միայն թշնամանքով էին վերաբերվում, «Բորուսիան» ու «Շալկեն», «Լիվերպուլն» ու Մանչեսթերը ևս: Այդ ամեն ինչն անցել է, այդ կրակը մարել է, սակայն այս թիմերի միջև խաղերում այն մնում է:

Սակայն այստեղ մի շատ փոքր նրբություն կա: Այդ կրակը պահում էր Ֆրանչեսկո Տոտտին: «Ռոմայի» գլխավոր կայսրն այլևս ֆուտբոլիստ չէ, նա ավարտել է կարիերան: Չնայած դրան՝ «Ռոմայում» կան ֆուտբոլիստներ, ովքեր կարող են պահել այդ կրակը: Դանիելե դե Ռոսին խոստացել է, որ իսկական պատերազմ է հայտարարելու «Լացիոյին»: Ռաջա Նայնգոլանը վնասվածք ունի, բայց հարցազրույցներից մեկում նշել է, որ հռոմեական դերբին այնքան կարևոր է, որ ն կարող է մեկ ոտքով մասնակցել: «Ռոմայի» և «Լացիոյի» գլխավոր մարզիչներ Էուսեբիո դի Ֆրանչեսկոյի ու Սիմոնե Ինձագեի ճակատագրերը բավական նման՝ են երկուսն էլ ուղն ու ծուծով ռոմանիստա և լացիոնիստա են: Դի Ֆրանչեսկոն 2001/02 մրցաշրջանում «Ռոմայի» հետ դարձել էր չեմպիոն, իսկ Սիմոնե Ինձագին «Լացիոյի» հետ է դարձել չեմպիոն: Նրանք երկուսն էլ «Պյաչենսա» ակումբի սաներ են, այսինքն նրանց համար այս հանդիպումը մեծ նշանակություն ունի: Այնպես որ, նրանց անհատական դիմակայությունն էլ է՝ որպես «Ռոմայի» և «Լացիոյի» ներկայացուցիչ: Իմ կարծիքով այսօր «Ռոման» կհաղթի և երկու թիմերին էլ կհաջողվի գոլ խփել:

Օրդինար: Հաղթած
Ա Սերիա, 13-րդ տուր
21:00/18 նյմ
«Ռոմա» - «Լացիո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Ա Սերիա, 13-րդ տուր
21:00/18 նյմ
«Ռոմա» - «Լացիո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ