«Ռոմա» – «Բուդե Գլիմտ»․ Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

23:55, 04 նյմ 2021
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել «Ռոմա» – «Բուդե Գլիմտ» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի C խմբի 4-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Բուդե Գլիմտից» կրած խայտառակ պարտությունից հետո Ժոզե Մոուրինյոն խոստովանեց, որ սխալվել է երկրորդ կազմը դաշտ դուրս բերելու հարցում։ Պորտուգալացի մասնագետը նշեց, որ ստիպված է եղել նման որոշում կայացնել, քանի որ վախեցել է արհեստական խոտածածկից։ Այստեղից կարելի է ենթադրել, որ Հռոմում «Ռոման» խաղալու է մարտական կազմով։

Ընդհանուր առմամբ՝ «Գայլերն» իրենց խաղով չեն տպավորում։ A Սերիայի ընթացիկ մրցաշրջանում նրանք ոչ մի թոփ ակումբի նկատմամբ հաղթանակ չեն տարել։ Ստացվում է, որ Մոուրինյոյի գալուց հետո ոչինչ չի փոխվել, քանի որ Պաուլու Ֆոնսեկայի ժամանակ նույն վիճակն էր։

Չեմ վախենա ասել, որ «Յուրահատուկի» «պիտանելության» ժամկետն արդեն վաղուց սպառվել է։ Նա այլևս ինչպես հարկն է չի զգում խաղը։ «Միլանի» հետ դիմակայությունում Ժոզեն առաջին խաղակեսից հետո փոխարինեց Հենրիխ Մխիթարյանին և դաշտ դուրս բերեց 18-ամյա Ֆելիքս Աֆենա-Գյանին։ Հայաստանի հավաքականի ավագը, թերևս, ամենաակտիվն էր առաջին կեսում, ավելին՝ Հենրիխը լավ աշխատում էր նաև պաշտպանությունում։ Իսկ Աֆենա-Գյանի ներկայությունը ոչինչ չտվեց, տպավորություն էր, որ «Ռոման» խաղում է 10 հոգով։

Հռոմեական կոլեկտիվի խնդիրները բազմաթիվ են, այդ մասին շատ ենք խոսել։ Պաշտպանությունը հաճախ է թերանում, հենակետային գոտին կախված է 2 խաղացողից, որոնց հոգնելուց հետո սկսվում են խնդիրները։ Քիչ թե շատ նորմալ վիճակում է առջևի գիծը, սակայն օղակների միջև ներդաշնակության պակասն ուղիղ համեմատական է թիմի գրանցած արդյունքներին։

Ամեն դեպքում, «Ռոման» այս մրցավեճի ֆավորիտն է։ Մոուրինյոն, որը մարզչական կարիերայում երբեք 1։6 հաշվով չէր պարտվել, պետք է վերականգնի իր հեղինակությունը վստահ հաղթանակով։

Իհարկե, դժվար է հավատալ, որ դաշտի տերերը գոլային հրավառություն կկազմակերպեն, սակայն այս մրցավեճում առնվազն 3 գոլ հավանական է։

Ընտրում եմ «Ռոման» կհաղթի և խաղի գոլերի տոտալը կլինի 2․5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 4․10 գործակիցը։

Օրդինար: Պարտված
Կոնֆերենցիաների լիգա
23:55/4 նյմ
«Ռոմա» - «Բուդե Գլիմտ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ