«Ռեալ» — «Շախտյոր». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

20:55, 21 հկտ 2020
«НТВ-Плюс» եւ «Матч ТВ» հեռուստաընկերություններում Ռուսաստանի եւ Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի «Ռեալ» — «Շախտյոր» խաղի վերաբերյալ:

«Ռեալը» խաղալու է առաջնությունում «Կադիսից» կրած պարտությունից հետո: «Արքայական» ակումբը շատ վատ ֆուտբոլ ցուցադրեց: Ֆուտբոլ, որը թողնում է բազմակետեր: Թեև «Ռեալը» հարձակվում է, թեև որոշակի ճնշում էր գործադրում «Կադիսի» վրա, սակայն գոլ բաց թողեց խաղասկզբում, իսկ կարող էր ավելի շատ բաց թողնել: Պաշտպանությունում խնդիրները քիչ չէին: Բացի այդ, վնասվածք ստացավ Սերխիո Ռամոսը: Սակայն իսպանական ԶԼՄ-ները գրում են, որ նա պատրաստ է «Շախտյորի» դեմ խաղին: Թեև, հնարավոր է, իսպանացին կհանգստանա, որպեսզի լավ պատրաստվի «Բարսելոնայի» հետ հանդիպմանը: Ամեն դեպքում՝ Ռամոսի հետ, թե առանց՝ «սերուցքայինները» մեծ խնդիրներ ունեն պաշտպանությունում:

«Շախտյորն» էլ իր խնդիրներն ուներ վերջին շրջանում: Թիմի կեսը  կորոնավիրուս ուներ: Բայց աստիճանաբար առաջատարները պետք է շարք վերադառնան: Սակայն հարց է, թե արդյոք նրանք կկարողանա՞ն միանգամից մարզավիճակ հավաքել:

Խաղը կկայանա առանց հանդիսականների՝ Ալֆրեդո դի Ստեֆանոյի անվան փոքրիկ ստադիոնում: «Ռեալն» իրավունք է ստացել այնտեղ անցկացնել իր միջազգային հանդիպումները: Եթե այնտեղ արդեն խաղացել է Իսպանիայի հավաքականը, ինչու՞ չխաղա «Ռեալը»: Ինձ թվում է, որ եթե «Ռեալը» պաշտպանությունում նույնկերպ գործի, ինչպես «Կադիսի» կամ «Վալյադոլիդի» կամ անգամ հյուրընկալվելիս «Լևանտեի» (թեև գոլ բաց չթողեցին) դեմ, «Շախտյորը» կունենա պահեր: Ամբողջ հարցը դրանց իրացման մեջ է:

Իմաստ կա ընտրել 2,01 գործակցով «Երկու թիմն էլ գոլ կխփի» տարբերակը: Չեմ կասկածում, որ «Շախտյորը» կունենա պահեր: Եթե ստացվի դրանք իրացնել, մեր կանխատեսումը երևի կաշխատի:

 

Օրդինար: Չխաղարկված
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 1-ին տուր
20:55/21 հկտ
«Ռեալ» - «Շախտյոր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ