«Ռեալ» – ՊՍԺ։ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:55, 09 մրտ 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել «Ռեալ» – ՊՍԺ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման վերաբերյալ։

Ողջույն․

Չեմպիոնների լիգայի խաղարկությունում եկել է քառորդ եզրափակչի մասնակիցներին պարզելու ժամանակը։ 1/8-րդ եզրափակչի դիմակայություններից որոշներում արդեն ամեն ինչ պարզ է առաջին խաղից հետո։ Բայց այդ փուլի գլխավոր՝ «Պարի Սեն Ժերմեն» – «Ռեալ» հակամարտությունում, բոլոր հարցերի պատասխանները կստանանք երկրորդ խաղից հետո։

Կիլիան Մբապեի գոլը փարիզյան խաղի ավելացված ժամանակում գլխիվայր շրջեց դիմակայության ընթացքը։ Այլ ժամանակներում ու այլ մրցակցին 0։1 հաշվով պարտվելն «Արքայական» ակումբին չէր անհագստացնի։ «Ռեալը» մեկ անգամ չէ վերադարձել նման պարտություններից հետո։ Բայց հիմա իրավիճակն այլ է։ Կառլո Անչելոտիի թիմին դիմակայում է իսկական «Դրիմ Թիմ», որը կարող է ոչինչ չփոխող պարտություններ կրել ներքին ասպարեզում, բայց իսկական «հրեշ» է, երբ արդյունքը բախտորոշ է։ Ֆրանսիական ակումբի կազմում բավականաչափ են կատարողները, որոնք գիտեն՝ ինչպես օգտվել մրցակիցների թերություններից։

Մադրիդցիներն Իսպանիայում, ինչպես և ՊՍԺ-ն Ֆրանսիայում, հերթական չեմպիոնության ճանապարհին խնդիրների չեն հանդիպում։ Բայց գլխավոր եվրագավաթում մրցաշարի ամենատիտղոսակիր ակումբը բախվել է լուրջ պատնեշի։ «Սանտյագո Բեռնաբեու» ստադիոնում «Ռեալը» ուշ, թե շուտ ստիպված է լինելու մերկացնել թիկունքը։ Սա ամենապարզն է, ինչը աչքի է զարնում այս խաղից առաջ։ Իհարկե, վտանգի աստիճանը գիտակցում է այնպիսի փորձառու մարզիչը, ինչպիսին Անչելոտին է։ Եվ չեմ կասկածում, որ «Ռեալը» համբերատար է սկսելու խաղը։ Թիկունքը մերկացնել կարելի է և խաղի վերջում։ Բայց բանն այն է, որ Փարիզն ընդունակ է ցանկացած մրցակցի գոլ խփել՝ նաև առանց հակագրոհներն օգտագործելու։ Եվ դա անելու համար միայն հարձակման հզոր եռյակը չէ օգտագործում։ Մեսիին, Նեյմարն ու Մբապեն ուժեղ աջակցություն ունեն խորքից։ ՊՍԺ-ի կիսապաշտպանները լիովին ընդունակ են կենտրոնում հաղթել Մոդրիչին, Կրոսին ու Կազեմիրոյին, իսկ դա հսկայական ազատություն կստեղծի հարձակման գծում։

Հետևաբար, փարիզցիները Մադրիդում գոլեր կխփեն։ Առնվազն երկուսի մասով կասկածներ չունեմ, Ձեզ էլ խորհուրդ կտամ փորձել այդ տարբերակը։

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:55/9 մրտ
«Ռեալ» – ՊՍԺ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ