«Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի». Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:00, 04 մյս 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել Մադրիդի «Ռեալի» և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» միջև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Չեմպիոնների լիգայի խաղարկությունում ժամանակն է պարզելու եզրափակիչ խաղի մասնակիցներին: «Լիվերպուլը» դեռևս «Էնֆիլդում» ի ցույց դրեց Փարիզ մեկնելու իր լրջագույն հավակնությունները՝ երկու անգամ գրավելով «Վիլյառեալի» դարպասը: Ամեն ինչ շատ ավելի խճճված է մյուս զույգում: «Մանչեսթեր Սիթին» և Մադրիդի «Ռեալը» գոլային հրավառություն կազմակերպեցին Անգլիայում, բայց ոչ մեկը, ոչ էլ մյուսը ֆուտբոլային աշխարհին չհամոզեցին, որ եզրափակիչ դուրս պետք է գան հենց իրենք:

Այսպիսի պնդում անում եմ առաջին հերթին թիմերի պաշտպանությունում առկա բազմաթիվ խնդիրները տեսնելով: Ո՞վ չգիտեր, որ «Մանչեսթեր Սիթին» և «Ռեալը» կարող են շատ գոլեր խփել: Այս դիմակությունում պետք է հաղթի նա, ով ավելի քիչ կսխալվի պաշտպանությունում: Մանչեսթերում այդպիսի սխալների պակաս չկար: Մադրիդցիների կազմում, չգիտես ինչու, «լողաց» առաջատար պաշտպանը՝ Դավիդ Ալաբան: Համոզիչ չէին նաև մյուսներն ու նրանց սովորաբար օգնող հենակետային կիսապաշտպանները: «Սիթիի» հետևի գծի մասին ընդհանրապես կարելի է երկու էջ գրել: Որոշ ֆուտբոլիստներ պարզապես իրավունք չունեն այսպիսի հավակնոտ ակումբում խաղալու: Ժոաու Կանսելուի և Քայլ Ուոքերի բացակայությամբ անգլիական ակումբի պաշտպանության եզրերում առհասարակ ողբերգական վիճակ ստեղծվեց: Ալեքսանդր Զինչենկոն, Ջոն Սթոունզը և նրան փոխարինած Ֆերնանդինյոն պարզապես մրցաշարի այս փուլի մակարդակի ֆուտբոլ չեն կարող խաղալ: Սուպերորակներով չեն առանձնանում նաև Էյմերիկ Լապորտն ու Ռուբեն Դիաշը: Մնում է միայն զարմանալ, թե ինչպես է Պեպ Գվարդիոլան այսպիսի պաշտպանությամբ եվրոպական առաջատար թիմ ստեղծել:

Այլ հարց է՝ թիմերի առջևի գծերը: «Մանչեսթեր Սիթիում» կատարողները շատ են ու գրեթե ոչ ոք մաքուր հարձակվող չէ: Գվարդիոլան շարունակում է առաջ տանել իր սիրած «կեղծ» 9 համարով խաղը: Իսկ «Ռեալում» Կառլո Անչելոտին փայլուն է օգտագործում երկու խաղացողի հնարավորությունները: Կարիմ Բենզեման ու Վինսիուս Ժունիորը ստեղծել են հիանալի տանդեմ, որը չի խափանվում ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Անգամ «Սիթիի» հետ արտագնա տանուլ տված խաղում Մադրիդը կարողացավ երեք գոլ խփել, հետևաբար, վստահ եմ, որ առնվազն երկուսը կխփի նաև տանը: Դրան կարող է նպաստել նաև Լա լիգայում նվաճած 35-րդ տիտղոսը, ինչը լրացուցիչ դրական լիցքեր կհաղորդի «Ռեալի» ֆուտբոլիստներին: Հենց «սերուցքայինների» արդյունավետության վրա էլ առաջարկում եմ ուշադրություն դարձնել պատասխան խաղից առաջ:

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:00/4 մյս
«Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» 
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ