«Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի»: Ալեքսանդր Նեցենկոյի կանխատեսումը

23:00, 04 մյս 2022
«Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան Ալեքսանդր Նեցենկոն «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել «Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման վերաբերյալ:

Խոսենք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան դիմակայության մասին: «Ռեալը» «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում ընդունելու «Մանչեսթեր Սիթիին»:

Լա լիգայի նախորդ տուրում «Արքայական» ակումբը ձևակերպեց 35-րդ չեմպիոնությունը՝ 4:0 հաշվով ջախջախելով «Էսպանյոլին»: Կառլո Անչելոտիին հաջողվեց խնայել մի քանի առաջատար ֆուտբոլիստների, իսկ Կարիմ Բենզեման կրկին դաշտ դուրս եկավ ու դարձավ գոլի հեղինակ:

Իսկ «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայում հեշտությամբ 4:0 հաշվով առավելության հասավ «Լիդսի» նկատմամբ:

Եթե խոսենք կադրային իրավիճակից, ապա մադրիդցիների կազմում բացակայելու է կենտրոնական պաշտպան Դավիդ Ալաբան: Բայց նրա դիրքում կխաղա Նաչոն, իսկ նա այնքան էլ վստահելի խաղ չի ցուցադրում Չեմպիոնների լիգայում: Բացի այդ, հենակետային գոտի է վերադարձել Կազեմիրոն, իսկ սա լուրջ համալրում է:

Եթե վերցնենք «Սիթիին», ապա այս թիմը լուրջ կորուստներ ուներ պաշտպանության աջ թևում: Այդ եզրում Վինիսիուսը լուրջ խնդիրներ ստեղծեց «Քաղաքաբնակների» համար: Բայց այժմ կազդուրվել է Ուոքերը, որը կարող է արագությամբ մրցել նույն Վինիսիուսի հետ: Որակազրկումից հետո վերադարձել է նաև ունիվերսալ Կանսելուն: Սա նույնպես լուրջ համալրում է հյուրերի համար:

Չմոռանանք, որ փլեյ-օֆֆում կայացած վերջին 3 խաղերում «Ռեալը» հաղթել է «Սիթիին»: Այդ խաղերում գրեթե միշտ աշխատել է 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը: Բացի այդ, մադրիդցիները Չեմպիոնների լիգայի վերջին 6 հանդիպումներում անգլիական թիմերի դեմ ընդամենը մեկ հաղթանակ են տարել: Պեպ Գվարդիոլան էլ վերջին 6 խաղից 4-ում առավելության է հասել Կառլո Անչելոտիի նկատմամբ:

Նշենք նաև, որ Կարիմ Բենզեման 42 խաղում դարձել է 42 գոլի հեղինակ, չպետք է մոռանալ որ ընթացիկ խաղարկության փլեյ-օֆֆում ֆրանսիացին արդեն 9 գոլ է խփել: Փաստորեն Բենզեման վերջին 13 խաղում գոլով աչքի է ընկել 11 անգամ:

Հետևաբար, ընտրում եմ Կարիմ Բենզեման կդառնա գոլի հեղինակ խաղադրույքը: Կարծում եմ՝ «Ռեալի» ռմբարկուն պետք է արդարացնի:

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:00/4 մյս
«Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ