«Ռեալ Մադրիդ» — «Խետաֆե». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:45, 03 մրտ 2018
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Պրիմերայի 27-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» — «Խետաֆե» հանդիպման վերաբերյալ: Գենիչի կարծիքով մադրիդցիները հաջող առաջին կես կանցկացնեն։ 

Մադրիդի «Ռեալը» Բարսելոնայում «Էսպանյոլին» պարտվելուց հետո տանը ընդունում է «Խետաֆեին»։ Հետաքրքիր թիմ ունի Կիկե Սանչես Ֆլորեսը։ Մրցաշրջանի ընթացքում նրանք հաղթեցին «Ռեալին», «Աթլետիկոյին» և «Բարսելոյային» գավաթային խաղում։ Նման բան «Էսպանյոլի» հետ չէր եղել 27 տարի։ Իսկ առաջնությունում թիմը ընթանում է 13-րդ հորիզոնականով։

Սակայն հիմա «Էսպանյոլի» հաջողությունների մասին չէ, որ պետք է խոսենք։ «Ռեալի» վատ խաղից հետո պետք է հաջորդի լավը։ Հանգստի հնարավորություն էր տվել իր առաջատարների Զինեդին Զիդանը, մասնավորապես Ռոնալդուին։ Գումարած դրան վնասվածքի պատճառով բացակայում էին Մոդրիչը և Կրոսը։ Մարսելոն վերադարձել է ընդհանուր խումբ։ Հնարավոր է, որ նա կարողանա խաղալ նույնիսկ հիմա։ Բայց առջևում ՊՍԺ-ի դեմ ՉԼ-ի հանդիպումն է։ Իսկ առայժմ մինիմադրիդյան դերբի «Խետաֆեի» հետ։ «Խետաֆեն» շատ անզիջուն թիմ է։ Նրանք շատ չեն բաց թողնում։ Ընդամենը 22 գնդակ են նրանք բաց թողել, ինչը վեցով քիչ է «Ռեալի» բաց թողածներից։ Եթե վերցնենք Իսպանիայի առաջնության տասնյակը, ապա «Խետաֆեից» քիչ բաց են թողել միայն «Աթլետիկոն» և «Բարսելոնան»։

Պեպե Բորադալոսի գլխավորությամբ «Խետաֆեն» վերջին շրջանում շատ լավ արդյունքներ է գրանցում։ Նրանք նույնիսկ կարողացան դիմանալ «Բարսելոնայի» դեմ արտագնա խաղում «Կամպ նոու» մարզադաշտում։ «Սելտայի» և «Էյբարի» նկատմամբ եղան 3։0 հաշվով հաղթանակներ։ Ինչ-որ մի տեղ նման «Խետաֆեն» պետք է արգելակի։ «Ռեալը» շեշտը կդնի առաջին կեսի վրա, մանավանդ որ Ռոնալդուն վերադառնում է։

ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ Սերխիո Ռամոսը խոստովանել էր, որ երբ իրենք «Ռեալ Սոսիեդադի» դարպասը առաջին կեսում 4 գնդակ ուղարկեցին, արդեն երկրորդ կեսում մտածում էին Չեմպիոնների լիգայի հանդիպման մասին։ Կարծում եմ, որ այստեղ ևս կարող է նման տարբերակը անցնել։ Իհարկե «Խետաֆեն» պաշտպանությունում ավելի ամուր է քան «Ռեալ Սոսիեդադը», բայց միևնույն է ես կարծում եմ, որ նրանք չեն դիմանա ճնշմանը։

Վերցնում եմ «Ռեալի» հաղթանակը առաջին կեսում (-1) ֆորայով։ Լավ տարբերակ է 2,12 գործակցի համար։ Ամեն դեպքում կարծում եմ, որ գոնե կլինի վերադարձ։

Օրդինար: Հաղթած
Լա լիգա 2017-18․ 27-րդ տուր
23:45/3 մրտ
«Ռեալ Մադրիդ» — «Խետաֆե»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ