«Ռեալ Մադրիդ» — «Լևանտե». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

19:15, 30 հնվ 2021
«Матч ТВ» հեռուստաընկերություններում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Լա լիգայի 21-րդ տուրի «ՌԵալ Մադրիդ» — «Լևանտե» խաղի վերաբերյալ:

Ինչպես լինում է, այս թիմերի միջև հանդիպումները արդյունավետ են ստացվում։ «Ռեալը» Իսպանիայի գավաթի խաղարկությունից «Ալկոյանոյից» դուրս մնալուց հետո ծով նեգատիվ է ստացել։ Դարձյալ խոսակցություններ գնացին Զիդանի հեռացման մասին։ Բայց «Ռեալը» կարողացավ հավաքվել ու լավ խաղ անցկացրեց «Ալավեսի» դեմ խաղում (4-1):

Չենք կարող ասել, որ «Լևանտեն» մրցաշարային աղյուսակում շատ հարմարավետ է զգում, բայց նորմալ․ 12-րդ տեղում են վալենսիացիները՝ ունենալով 23 միավոր 19 խաղ հետո։ Եթե նայենք արդյունավետությանը, ապա Պակո Լոպեսի թիմը վերջին շրջանում տպավորում է։ Գրեթե ամեն խաղում «Լևանտեն» գոլ է խփում։ Եթե վերցնենք 7-րդ տուրից սկսած խաղերը, ապա միայն մեկ խաղում «Լևանտեն» չի կարողացել գոլ խփել։ Դա «Կամպ Նոուում» էր «Բարսելոնայի» դեմ։ Վերջին երկու խաղերը «Վալյադոլիդի» դեմ շատ վառ ստացվեցին․ 2-2 առաջնությունում և 4-2 Իսպանիայի գավաթում։

Կարծում եմ՝ այստեղ ևս պետք է սպասել գոլերի։ «Ռեալը» խնդիրներ ունի պաշտպանությունում։ Կան խնդիրներ կազմում։ Ոչ հաճախ է «Ռեալը» հուսալի խաղում պաշտպանությունում վերջին շրջանում։ Հարցականի տակ է Սերխիո Ռամոսի մասնակցությունը, մկանային խնդիրներ ունի Դանի Կարվախալը։ Չի խաղալու Վալվերդեն։ Մարտին Էդեգորը հեռացել է ակումբից, սակայն չենք կարող ասել, որ դա մեծ խնդիր է։ Նաչոն նստած է կարանտինում։

Մի խոսքով, հավատում եմ, որ «Լևանտեի» հարձակման գիծը, եթե վերջին շրջանում այսքան լավն է, ապա կկարողանա իրեն դրսևորել նաև «Ալֆրեդո դի Ստեֆանո» ստադիոնում։ Չնայած սկզբից պլանավորվում էր, որ խաղը կայանալու է «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում, բայց ամեն դեպքում, ո՛չ։

Միմյանց միջև վերջին 8 խաղերից 6-ում թիմերը փոխանակվել են գոլերով։ Գուցե այստեղ նույնպես գոլերի փոխանակում լինի, բայց «Ռեալը», ամենայն հավանականությամբ, չի պարտվի։

Ես կդիտարկեմ «Ռեալի» հաղթանակը և «երկուսն էլ կխփեն» տարբերակը 2,5 գործակցով։ Կամ էլ, հաշվի առնելով մադրիդցիների անկայուն խաղը՝ կարելի է խաղալ «Ռեալը» չի պարտվի և «երկուսն էլ կխփեն» խաղադրույքով 1,75 գործակցով։

Օրդինար: Չխաղարկված
Լա լիգա, 21-րդ տուր
19:15/30 հնվ
«Ռեալ Մադրիդ» - «Լևանտե»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Չխաղարկված
Լա լիգա, 21-րդ տուր
19:15/30 հնվ
«Ռեալ Մադրիդ» - «Լևանտե»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ