«Լայպցիգ» – «Ռեալ»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 25 հկտ 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «ՌԲ Լայպցիգ» — «Ռեալ Մադրիդ» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Չեմպիոնների լիգայի այս տարվա խմբային փուլը մտնում է վճռորոշ փուլ։ Թիմեր կան, որոնք արդեն ապահովել են իրենց տեղը 1/8 եզրափակիչում։ Այդպիսի թիմերից է «Ռեալը», որն իր խմբում 12 հնարավորից վաստակել է արդեն 10 միավոր։ 5-րդ տուրում «Սերուցքայինների» մրցակիցը կլինի գերմանական «Լապցիգը», որը դեռ մրցավազքի մեջ է «Շախտյորի» հետ, և «Ռեալի» հետ տնային խաղում կարող է շատ բան որոշվել։

«Լայպցիգը» լավ է հանդես գալիս Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում: Այսպիսով, 4 տուրից հետո գերմանական ակումբը F խմբի աղյուսակի 2-րդ տեղում է վաստակած 6 միավորով՝ 1-ով առաջ անցնելով «Շախտյորից»։ Ընդ որում, «Լայպցիգը» սկսեց «Հանքափորներից» կրած «խայտառակ» պարտությամբ՝ 1:4, հետո էլ պարտվեց «Ռեալին», սակայն դրանից «Ցլերը» չընկճվեցին ու 2 անգամ անընդմեջ վստահ հաղթեցին «Սելթիկին»։ Ներքին առաջնությունում էլ մեկնարկը հաջող չէր, սակայն սեպտեմբերի 17-ից ի վեր թիմը չի պարտվում ու արդեն հասցրել է բարձրանալ 7-րդ հորիզոնական։

Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի նախորդ տուրում մի կերպ պոկեց ոչ-ոքին «Շախտյորի» հետ խաղում ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ «Ռեալը» հիանալի մարզավիճակում է. Անչելոտիի թիմը թեպետ մի փոքր խնդիրներով է հանդես գալիս պաշտպանությունում, սակայն առջևի գծում ունեցած պոտենցիալի շնորհիվ կարողանում է հասնել ցանկալի արդյունքի։ «Սևիլիայի» հետ առաջնության վերջին տուրի խաղը դրա լավագույն վկայությունն է. տևական ժամանակ հաշիվը 1։1 էր, սակայն «Պապա Կառլոյի» տղաները բնավորություն ցույց տվեցին ու կարողացան հաղթանակի նժարը թեքել իրենց կողմը՝ 3։1։

Այս խաղում առաջարկում ենք չխորանալ ելքերի մեջ և չփորձել ֆավորիտ ընտրել։ Մրցակիցները շատ գոլեր են խփում, ուստի տրամաբանական է թվում մտածել այդ ուղղությամբ: Գումարած դրան, «Լայպցիգին» օդի պես միավորներ են պետք, և նրանք կխաղան իրենց երկրպագուների աջակցությամբ: Բայց Մադրիդի «Ռեալը» չի եկել Գերմանիա միայն խաղադաշտով շրջելու համար, թեև արդեն դուրս է եկել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ։ Մադրիդցիները հաղթանակ են տանում հաղթանակի հետևից և նրանց չի հետաքրքրում մրցաշարային աղյուսակը: Ուստի երկու թիմերի նվիրումը խելահեղ կլինի, և կարծում եմ, որ նրանք հեշտությամբ 2-3 գոլ կխփեն։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:00/25 հկտ
«Լայպցիգ» - «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ