«Ռայո Վալյեկանո» — «Ռեալ Մադրիդ». Ալեքսանդր Վիշնեվսկու կանխատեսումը

18:00, 23 ապր 2016
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Վիշնեվսկին կանխատեսում է արել Պրիմերայի 34-րդ տուրի «Ռայո Վալյեկանո» — «Ռեալ Մադրիդ» հանդիպման վերաբերյալ: Նա խաղադրույք է կատարում հյուրերի հաղթանակի ու ՏՇ 2,5 գոլի վրա: 

Զինեդին Զիդանի թիմը Մադրիդի հարավ-արևմուտքում հյուրընկալվելու է մի ակումբի, որը երրորդ մրցաշրջանն անընդմեջ Պրիմերայում բաց թողած գնդակների առումով վստահորեն զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Ահա այն, շանս Կրիշտիանու Ռոնալդուի համար ռմբարկուական մրցավազքում պոկվելու Լուիս Սուարեսից, բայց պորտուգալացին «Վիլյառեալի» հետ խաղում վնասեց ազդրը և չի կարողանա խաղադաշտ դուրս գալ: «Ռեալի» աջ եզրում կգործի մեկ այլ ֆուտբոլիստ: Հնարավո՞ր է Գարեթ Բեյլը. ուելսցին նոր է վերականգնվել փոքրիկ վնասվածքից և իրականում կարող է իր համար սովորական աջ եզրից տեղափոխվել սիրելի ձախը: Աջից կխաղա իր հազվադեպ հնարավորություններից շատ լավ օգտվող Լուկաս Վասկեսը` հենց նա դարձավ ընթացիկ առաջնությունում «Ռեալի» հոբելյանական 100-րդ գոլի հեղինակը: Բացի այդ, Զիդանը բավականաչափ վառ խաղացողներ ունի հարձակման գծում, ընտրության հնարավորություն կա. Խամես Ռոդրիգեսն ու Իսկոն ևս ուրախ կլինեն իրենց ցույց տալու հնարավորության համար: Իսկ նրանցից ինչ-որ մեկը հաստատ կխաղա, քանզի որակազրկված է Կազեմիրոն:

Ցանկացած դեպքում հասկանալի է, որ Կրիշտիանուի բացակայության պայմաններում ևս «Ռայոյի» համար դժվար է լինելու: Ո՜չ, «մեղուները» 10 գնդակ բաց չեն թողնի «Ռեալից», ինչպես եղավ առաջին շրջանի խաղում, բայց այդուհանդերձ առաջնության վատագույն պաշտպանությանը «Ռեալը» պետք է նվազագույնը 2-3 գոլ խփի: «Ռայո Վալյեկանոն» չափազանց բաց ֆուտբոլ է խաղում` հատկապես սեփական հարկի տակ, և առաջին պլան կմղվի կատարողների կարգերի տարբերությունը: Պատահական չէ, որ «Ռայոյի» դեմ վերջին 15 խաղերում «Ռեալը» վաստակել է 45 միավոր: Դրա հետ մեկտեղ` «Ռայոն» կարող է նաև գոլ խփել: Արժե հիշեցնել, որ «Սանտիագո Բեռնաբեուում» կայացած առաջին շրջանի խաղում Խեմեսի թիմն արդեն 12-րդ րոպեին երկու գնդակ էր ուղարկել Կեյլոր Նավասի պաշտպանած դարպասը: Վալյեկասի հարձակման գծի հերոսները շատ են խփում. Խավի Գերան ընթացիկ առաջնությունում աչքի է ընկել 11 անգամ, Խոսաբեդը` 9, Միկուն` 7:

Այնպես որ, ինձ այս խաղում տրամաբանական է թվում «Ռեալի» հաղթանակի խաղադրույքը տոտալ շատով: Իսկ կոնկրետ որքան, դա արդեն ավելի բարդ հարց է: Կարելի է զգուշորեն խաղալ և ընտրել 1,74 գործակցով տոտալ 2,5-ից շատ գոլը, կարելի է նաև ռիսկի դիմել և վերցնել 2,74 գործակցով «Ռեալի» հաղթանակ ու տոտալ 3,5-ից շատ գոլ խաղադրույքը: Եվ այդպես շարունակ:

Ցավալի է, որ լայնույթներում չկան ինչ-որ խոշոր գործակցով տոտալ 7,5-ից շատ գոլ խաղադրույքը: «Բարսան» այդ տոտալն անցավ երեք օր առաջ: Իսկ «Ռեալն» ընդհանրապես` «Ռայոյի» հետ վերջին խաղում գերազանցեց տոտալ 11,5-ը: Շատ հետաքրքիր կլիներ թեկուզ տեսնել այդպիսի խաղադրույքի գործակիցը:

Օրդինար: Հաղթած
Պրիմերա, 35-րդ տուր
18:00/23 ապր
«Ռայո Վալյեկանո» - «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ