ՊՍԺ – «Կլերմոն»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 03 հնս 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել ՊՍԺ — «Կլերմոն» Ֆրանսիայի առաջնության 38-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ֆրանսիայի առաջնությունն էլ մոտեցավ ավարտին: Հերթական անգամ ՊՍԺ-ն դարձավ չեմպիոն, ինչի առիթով մրցաշրջանի առաջին տուրից դեռևս կասկած չի եղել: Սակայն, ի տարբերություն նախորդ տարիների, փարիզյան ակումբին ստվերի պես հետապնդել է «Լանսը»: Գալտյեն թեպետ օգնեց «Պարի Սեն Ժերմենին» նվաճել Լիգա 1-ի հաղթողի տիտղոսը, բայց նա դեռ շարունակում է պայքարը ակումբում իր ապագայի համար: Հաղորդվում է, որ մարզիչը կարող է կորցնել իր աշխատանքն այս ամառ, բայց հրապարակավ պնդում է, որ նա արժանի է երկրորդ շանսին:

Գալտիեի ապագայի շուրջ շահարկումներն աճում են արդեն տևական ժամանակ, քանի որ երկրպագուները դժգոհ են փարիզցիների՝ Չեմպիոնների լիգայում 1/8 եզրափակիչից դուրս մնալու կապակցությամբ: Այս մրցաշրջանում ՊՍԺ-ն տանը անկայուն է հանդես գալիս և պարտվել է այստեղ իր վերջին 5 խաղերից 3-ում, թեև մեծ անակնկալ կլինի, եթե նրանք չկարողանան հաղթանակով ավարտել մրցաշրջանը սեփական երկրապագուների աչքի առաջ: Փարիզցիներն անպարտելի են վերջին 4 խաղում և կփորձեն երկարաձգել այդ ցուցանիշը: «Կլերմոնը» պարտվել է վերջին 3 դիմակայություններում՝ յուրաքանչյուր դեպքում բաց թողնելով առնվազն 4 գնդակ: «Կլերմոնը» բարձր տրամադրությամբ է մեկնել Ֆրանսիայի մայրաքաղաք. նախորդ շաբաթ «Լորիանի» նկատմամբ 2։0 հաշվով հաղթանակից հետո առաջին անգամ ապահովեցին տեղը Լիգա 1-ի առաջին տասնյակում:

Կիլիան Մբապեն 9 գոլ է խփել ՊՍԺ-ի Լիգա 1-ի վերջին 7 խաղերում, որոնցից 7 եղել է դեռևս առաջին խաղակեսում: Գուցե նա իր գոլը խփի, բայց ինձ թվում է՝ այս խաղում ամբողջ ուշադրությունը լինելու է Լեո Մեսիի վրա. արգենտինացին կանցկացնի իր վերջին խաղը ՊՍԺ-ի կազմում ու ամեն ինչ կանի գոլով իր ելույթները եզրափակելու համար: 1,8 գործակիցը նրա գոլային հաջողության վրա իդեալական է:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Լիգա-1
23:00/3 հնս
ՊՍԺ - «Կլերմոն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ