Պորտուգալիա — Ավստրիա. Ալեքսանդր Վիշնեվսկու կանխատեսումը

23:00, 18 հնս 2016
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի փորձագետ Ալեքսանդր Վիշնեվսկին կանխատեսում է արել Եվրո-2016-ի խմբային փուլի երկրորդ տուրի Պորտուգալիա — Ավստրիա հանդիպման վերաբերյալ: Նա խաղադրույք է կատարում պորտուգալացիների հաղթանակի վրա: 

Երկու թիմերն էլ ձախողվեցին առաջին տուրում: Իրենց խաղերում ակնհայտ ֆավորիտ էին, բայց խաղի որակով շատ հիասթափեցրեցին և միավորներ կորցրեցին: Ավստրիացիներն ընդհանրապես պարտվեցին և այժմ նրանց մրցաշարային դրությունը նախանձելի չէ: Եթե Ավստրիան պարտվի Պորտուգալիային, ապա թիմի մոտ փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը չափազանց քիչ կլինեն: Ընդ որում` արդեն գնդակների վատ տարբերություն կա` 0:2: Ավստրիայի հավաքականն առաջին տուրում հեռու էր խաղի այն մակարդակից, որը թույլ տվեց նրանց Շվեդիայի և Ռուսաստանի հետ ընտրական խմբում վստահ զբաղեցնել առաջին տեղը: Կարծում եմ` ավստրիացիներն այդքան շատ չեն խաղա երկրորդ համարով, ինչպես դա արեց Իսլանդիան պորտուգալացիների դեմ, և այդ փաստը շահավետ է պորտուգալացիների համար: Տակտիկապես նրանց ավելի հեշտ կլինի խաղալ Ավստրիայի դեմ, քան սեփական դարպասներին ամուր սեղմված իսլանդացիների:

Այնպես որ, ռիսկի եմ դիմում խաղադրույք կատարել Պորտուգալիայի մաքուր հաղթանակի վրա, որի համար սահմանված է բարձր գործակից` 1,9: Այո, պորտուգալացիները վերջին ժամանակահատվածում բարձրակարգ ֆուտբոլ չեն ցուցադրում, իսկ ընտրական փուլում ոչ մի անգամ չկարողացան մեկ գնդակից ավել տարբերությամբ հաղթել: Բայց այդուհանդերձ թիմում Կրիշտիանու Ռոնալդուի առկայությունը պետք է իր որոշիչ դերը խաղա: Ռոնալդուն շատ զայրացած էր առաջին խաղում շփոթությունից հետո, իսկ հանդիպումից հետո պարզապես ողորմելի էր երևում` հրաժարվեց մարզաշապիկներով փոխանակվել իսլանդացի խաղացողների հետ, սկսեց նրանց վիրավորել, իսկ այնուհետև շատ հիմարություններ խոսեց հետխաղյա հարցազրույցում: Այդպիսի արհամարհական վերաբերմունքը համեստ մրցակցին` 329000-անոց երկրի հավաքականին, մեղմ ասած` չի գեղեցկացնում Ռոնալդուին:

Կրկնում եմ` Կրիշտիանուն շատ զայրացած է, քանի որ երազում է փայլել այս մրցաշարում, իսկ առաջին խաղը լիովին ձախողված էր ինչպես թիմի, այնպես էլ անձամբ նրա համար: Ռոնալդուի վիճակագրությունը ընկճող է` ընդամենը 80 տեխնիկա-տակտիկական գործողություն (միայն ավելի քիչ ունի Նանին), որոնցից 60%-ն է հաջող եղել (պորտուգալացիների մեջ վատագույն արդյունքը), 14 մենապայքարներից միայն չորսում է հաղթել, անցման երեք փորձերից ոչ մեկը հաջող չի եղել, գնդակի 10 կորուստ և 8 հարվածներից յոթը շեղ են ընթացել: Բայց դժվար թե Ռոնալդուն երկրորդ անընդմեջ անհաջող հանդիպումն անցկացնի: Ժամանակն է, որ ձախողումից հետո Կրիշտիանուն շտկվի: Իսլանդացիների հետ խաղում նա մի քանի անգամ մոտ էր գոլին, բայց հաջողությունը միշտ չի կարող նրա կողմը լինել:

Ինձ թվում է, որ պորտուգալացիները և նրանց առաջատարն ավելի լավ կխաղան: Պորտուգալիայի հավաքականը մնում է խմբի ֆավորիտը և 1,90 գործակցով լիովին կարելի է խաղալ մրցակցի նկատմամբ նրանց հաղթանակի վրա, որը նույնպես առաջին տուրում ձախողումից հետո փնտրելու է ուշքի գալու ձևը:

Օրդինար: Պարտված
Եվրո-2016. F խումբ. երկրորդ տուր
23:00/18 հնս
Պորտուգալիա - Ավստրիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ