«Պոգոն» – «Ռեյկյավիկ»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:00, 07 հլս 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Պոգոն» – «Ռեյկյավիկ» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպման վերաբերյալ։

Լեհական «Պոգոնը» փորձելու է հերթական անգամ ներխուժել եվրոպական ֆուտբոլ ու ներկայացնել իր երկիրը եվրագավաթներից մեկում։ Դրա համար նախ պետք է հաղթահարել իսլանդական «Ռեյկյավիկի» արգելքը։

Մայիսից հետո, երբ ավարտվեց Լեհաստանի առաջնությունը, «Պոգոնը» անցկացրել է ընդամենը 1 ստուգողական հանդիպում, որի շրջանակում հաղթել է չեմպիոն դարձած Պոզնանի «Լեխին»՝ 1։0։ Յենս Գուստաֆսոնի տղաներն իրենց ուսումնական հավաքի ընթացքում փորձարկում են մի քանի ֆուտբոլիստի, որոնցից գլխավորը պետք է լինի հարձակվող Պոնտուս Ալմքվիստան. հենց նա է լինելու լեհական թիմի հիմնական հարձակվողը։ Վահան Բիչախչյանը լիարժեք մարզվում է թիմի հետ ու սպասվում է նրա մուտքը խաղադաշտ առաջին րոպեներից։

Իսլանդիայի առաջնությունն ընթացքի մեջ է. այն անցկացվում է գարուն-աշուն ձևաչափով։ Այս պահին «Ռեյկյավիկը» մրցաշարային աղյուսակում միայն 6-րդ տեղում է։ Վերջին շրջանում ուրախացնում են միայն ակումբի ելույթները գավաթի խաղարկությունում, որտեղ մայրաքաղաքային թիմը մտել է 1/4 եզրափակիչ, իսկ ներքին առաջնության վերջին երկու խաղում պարտվել է։

Խաղային պրակտիկայի տեսանկյունից «Ռեյկյավիկն» ունի առավելություն, սակայն դա բավական չէ «Պոգոնի» պես թիմին հաղթելու համար։ Կասկած չունեմ, որ Բիչախչյանն ու ընկերները կհաղթեն՝ երկու խաղակեսերում էլ գոլ խփելով։

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
20:00/7 հլս
«Պոգոն» - «Ռեյկյավիկ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ