«Փյունիկ» – «Սլովան»։ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

20:45, 15 սպտ 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկի» և Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանի» միջև Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Հայաստանի համար ճակատագրական այս փուլում սպորտը կրկին գտնում է իր ուրույն տեղը. ֆուտբոլը բացառություն չէ: Եթե տեղական խաղերը կարելի է ու պետք է հետաձգել, ապա եվրոպական ասպարեզում «Փյունիկը» ստիպված է խաղալ: Երևանյան ակումբը Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլում կանցկացնի երկրորդ հանդիպումը՝ Երևանում հյուրընկալելով Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանին»:

Եվրագավաթային խմբում երբևէ իր առաջին հանդիպումը Հայաստանի չեմպիոնն ավարտեց պարտությամբ՝ Շվեյցարիայում 1։3 հաշվով զիջելով «Բազելին»: Չնայած պարտությանը, «Փյունիկն» այդ խաղում վատ տեսք չուներ: Եղիշե Մելիքյանի թիմին նույնիսկ հաջողվեց անել այն, ինչը ոչ մի կերպ չի ստացվում տանը՝ գոլ խփել: Այո, դա բավական չէր դրական արդյունք ապահովելու համար, բայց Եվրոպան ամբողջ ծավալով բացահայտող թիմն ատամներ ցույց տվեց ավելի ուժեղ մրցակցին:

«Հանրապետական» ստադիոնում «Փյունիկի» խնդիրը կարծես նույնն է՝ վերջապես խփել առաջին տնային գոլը: Սակայն, հաշվի առնելով Բազելում ցույց տված խաղը, երկրորդ տուրում կարելի է ավելիի հավակնել: Հայաստանի առաջնությունում էլ «Փյունիկը» շտկում է գործերն ու դուրս է եկել հաղթական ուղու վրա, ինչը կարող է լրացուցիչ վստահություն հաղորդել թիմին: Ամեն դեպքում, պետք է խոստովանել, որ այս անգամ էլ մեր թիմի մրցակիցը կարգով ավելի բարձր է: Առաջին տուրում «Սլովանը» տանը չհաղթեց «Ժալգիրիսին», բայց դրանից չկորցրեց «Փյունիկի» հետ հանդիպման ֆավորիտի կարգավիճակը: Ավելին, Տիգրան Բարսեղյանն ու թիմակիցներն ամեն ինչ կանեն հաղթելու և դիրքերը վերականգնելու համար: Բրատիսլավան ներկայացնող թիմն ունի որոշակի առավելություններ, բացի այդ կարող է օգտվել մրցակցի՝ բարդ հոգեբանական վիճակում գտնվելու փաստից:

Կարծում եմ՝ «Սլովանը» կխփի առնվազն երկու գոլ: Ինչով կպատասխանի «Փյունիկը»՝ հանելուկ է բոլորի համար: Հուսանք, որ առաջին տնային գոլը միայնակ չի գա, բայց ամենաապահովը հյուրերի երկու և ավելի գոլ խփելու տարբերակն է թվում:

Օրդինար: Պարտված
Կոնֆերենցիաների լիգա
20:45/15 սպտ
«Փյունիկ» – «Սլովան»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ