«Փյունիկ» – «Ուրարտու»: Չեմպիոնության համար պայքարը կթեժանա

20:00, 02 հնս 2023
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել «Փյունիկ» – «Ուրարտու» Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Այս խաղում ամեն ինչ շատ պարզ է։ «Ուրարտուն» ունի 79 միավորով և առաջին տեղում է։ «Փյունիկը» 77 միավորով 2-րդ տեղում է։ Առաջնության ավարտին էլ մնացել է 2 տուր։ Եթե այս խաղում հաղթի «Ուրարտուն», ապա կդառնա չեմպիոն։ Եթե ոչ-ոքի գրանցվի, հաջորդ տուրում ամեն ինչ կախված կլինի հենց «Ուրարտու» – «Արարատ» խաղից («Փյունիկը» վերջին տուրում խաղալու է «Ալաշկերտի» հետ)։

«Փյունիկի» հաղթանակի դեպքում էլ ամեն ինչ կախված կլինի արդեն «Փյունիկ» – «Ալաշկերտ» խաղի արդյունքից։ Իրականում, շատ դժվար է ասել, թե ո՞ր թիմն է այս հանդիպման ֆավորիտը։ Այո, «Փյունիկը» ֆանտաստիկ խաղ և արդյունքներ է գրանցել, բայց «Ուրարտուն» թերևս միակ թիմն է, որը կարող է կանգնեցնել Եղիշե Մելիքյանի թիմին։ Հատկապես, որ դա անելու արդյունքում թիմը կդառնա չեմպիոն։ Այնպես որ, կարծում եմ՝ «Ուրարտուն» իր լավագույն խաղը կցուցադրի։ «Փյունիկի» ուժի և հնարավորությունների վրա էլ չեմ կասկածում։ Տակտիկական, ֆիզիկական, էմոցիոնալ և ցանկացած առումով «Փյունիկի» ֆուտբոլիստները պատրաստ են լինելու այս խաղին։ Կորցնելու ոչինչ չկա։

Կարծում եմ, որ թիմերը կփոխանակվեն գոլերով։ Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1.92 գործակցով։ Դժվարանում եմ հանդիպման արդյունքի վերաբերյալ կանխատեսում անել։ Ենթադրում եմ, որ խաղի ցանկացած սցենարի դեպքում թիմերից մեկը պետք է ինքնամոռաց նետվի առաջ, իսկ մյուսն էլ հակագրոհելու հնարավորություններ ստանա։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա
20:00/2 հնս
«Փյունիկ» – «Ուրարտու»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ