«Փյունիկ» – «Դյուդելանժ»: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

20:00, 19 հլս 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել Հայաստանի նորընծա չեմպիոն Երևանի «Փյունիկի» և Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժի» միջև Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպման վերաբերյալ։

Ողջույն․

Ամռանն ամենահաճելին հայկական ակումբների երկարակեցությունն է եվրագավաթներում, առավել ևս, եթե խոսքը Չեմպիոնների լիգայի մասին է։ Կոնֆերենցիաների լիգայում որակավորման առաջին փուլից հետո երկու կորուստ ունեցանք, «Արարատ-Արմենիան» էլ դեռ չի մտել պայքարի մեջ։ Իսկ գլխավոր եվրագավաթում Հայաստանը ներկայացնող «Փյունիկը» հիացրեց՝ պայքարից հանելով Ռումինիայի չեմպիոն «Կլուժին»։ Առջևում Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժն» է ու այդ խաղի մասին էլ այսօր կխոսեմ։

Հենց սկզբից ասեմ՝ «Դյուդելանժը» «նվեր» չէ՝ «Արարատ-Արմենիան» դա կհաստատի։ Բայց կա այսպիսի իրականություն․ մեկ բան է, եթե դաշտ ես դուրս գալիս Ռումինիայի չեմպիոնի հետ խաղալու, այլ բան է, եթե դիմացդ Լյուքսեմբուրգի ուժեղագույն ակումբն է։ Անունը ֆուտբոլում մեծ դերակատարում ունի՝ «Փյունիկի» ֆուտբոլիստները վստահաբար պետք է ավելի համարձակ գործեն՝ գիտակցելով, որ մրցում են ի սկզբանե իրենց ոչինչով չգերազանցող թիմի հետ։ Ինչ վերաբերում է տնային խաղին, ապա այստեղ «Փյունիկն» ընդհանրապես ֆավորիտի կարգավիճակ ունի և կարող է թելադրել իր կամքը։

Թիմերն առաջին խաղին մոտենում են հետաքրքիր զուգադիպությամբ՝ երկուսի գլխավոր մարզիչներն էլ որակազրկված են և չեն լինի պահեստայինների նստարանին։ Եղիշե Մելիքյանի նյարդերը տեղի տվեցին Կլուժ-Նապոկայում, իսկ Կառլուշ Ֆանգեյրուինը՝ Տիրանայում։ Բայց, առանց գլխավոր մարզիչների էլ, թիմերը պետք է լուծեն իրենց խնդիրը, որը Երևանում կտրուկ կտարբերվի հուլիսի 26-ին կայանալիք պատասխան խաղի խնդրից։

Հակառակ օրինաչափությանը, որ առաջին խաղերում թիմերն ավելի պրագմատիկ են, կարծում եմ, որ «Հանրապետականում» թիմերը գոլեր կխփեն։ «Փյունիկը» դրական ալիքի վրա է ու, չնայած շատ գոլ խփող հարձակվողի բացակայությանը, պետք է 1-2 անգամ գրավի մրցակցի դարպասը։ «Դյուդելանժում» էլ կատարողների պակաս չի զգացվում՝ հատկապես վտանգավոր է խորվաթ Ֆիլիպ Բոյիչը, որը գոլ + փոխանցում ձևակերպեց Տիրանայում ու իր թիմին դուրս բերեց երկրորդ փուլ։ Հետևաբար, առաջարկում եմ ընտրել երկու թիմերի գոլ խփելու տարբերակը։

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
20:00/19 հլս
«Փյունիկ» - «Դյուդելանժ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ