«Ուրալ» — «Ուֆա». Վալերի Կարպինի կանխատեսումը

16:30, 31 հլս 2016
Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ, «Матч ТВ» հեռուստաընկերության և «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Վալերի Կարպինը կանխատեսում է արել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրի «Ուրալ» — «Ուֆա» հանդիպման վերաբերյալ: Փորձագետը խաղադրույք է կատարում դաշտի տերերի հաղթանակի վրա: 

Դժվար է կանխատեսում անել այն թիմերի հանդիպման վերաբերյալ, որոնք մրցաշրջանի ընթացքում դեռ ոչ մի պաշտոնական հանդիպում չեն խաղացել:

«Ուրալը» նախորդ առաջնության առաջին կեսը վստահ անցկացրեց, նույնիսկ հավակնում էր եվրագավաթներին, բայց վերջնամասում եկատերինբուրգյան թիմը թույլ խաղաց և արդյունքում հայտնվեց աղյուսակի միջնամասում: Իսկ «Ուֆան» միայն վերջին պահին փրկվեց՝ լքելով անցումային խաղերի գոտին:

Պետք է նշել, որ «Ուրալը» շատ վստահ է խաղում հենց «Ուֆայի» հետ: Հաշվի առնելով բոլոր մրցաշարերը՝ թիմերը հանդիպել են 7 անգամ և վեցում հաղթել է «Ուրալը»: Միայն մեկ անգամ է «Ուֆային» հաջողվել ոչ-ոքի խաղալ: Ընդ որում՝ ոչ-ոքի ավարտված այդ խաղում խփված գոլը միակն է ուֆացիների համար «Ուրալի» դեմ բոլոր 7 հանդիպումներում:

Այդ պատճառով ռիսկի եմ դիմում այս տուրում ևս խաղադրույք կատարել տանտերերի հաղթանակի վրա: Հնարավոր է՝ Ռոման Պավլյուչենկոյի գալն օգնի եկատերինբուրգյան թիմին:

Օրդինար: Հաղթած
ՌՖՊԼ, 1-ին տուր
16:30/31 հլս
«Ուրալ» - «Ուֆա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ