«Նորվիչ» – «Մանչեսթեր Սիթի»։ Դաշտի տերերը գոլ կխփեն առաջին խաղակեսում

21:30, 12 փտր 2022
Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Նորվիչը» կհյուրընկալի «Մանչեսթեր Սիթիին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ դաշտի տերերը գոլ կխփեն առաջին խաղակեսում։

«Մանչեսթեր Սիթին» 24 խաղից հետո 60 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Նորվիչը» 23 խաղից հետո 17 միավորով 18-րդ տեղում է։

Գվարդիոլայի թիմը նախորդ տուրում 2։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Բրենթֆորդի» նկատմամբ։ «Մանչեսթեր Սիթին» վերջին 10 խաղերից 5-ում անառիկ է պահել սեփական դարպասը։ Իսկ մյուս 5 խաղերից 3-ում գոլ է բաց թողել առաջին կեսում՝ հիմնականում հանդիպման մեկնարկում։ Մանչեսթերյան ակումբին գոլ են խփել «Ֆուլհեմը», «Արսենալը», «Սաութհեմփթոնը»։

Այո, «Նորվիչն» այս մրցաշրջանում շատ վատ է հանդես գալիս։ Մարզչական փոփոխությունից հետո առաջընթաց նկատվում է։ Թիմը վերջին 5 խաղում 3 հաղթանակ է տարել և 4 խաղում էլ գոլ է խփել։ Իհարկե, «Նորվիչի» գոլը միայն կզայրացնի հյուրերին, բայց, կարծում եմ, որ դաշտի տերերն առաջին խաղակեսում գոլ կխփեն։ Թույլ թիմերը հիմնականում հանդիպման մեկնարկում են փորձում ցույց տալ ատամները։

Բացի այդ, Գվարդիոլայի թիմը բավական խիտ գրաֆիկով է խաղում։ Ներքին առաջնություն, գավաթային հանդիպում և հաջորդ շաբաթ էլ Չեմպիոնների լիգա։ Ֆուտբոլիստները ֆիզիկապես էլ լավ մարզավիճակում չեն լինի։

Ընտրում եմ առաջին խաղակեսում «Նորվիչի» գոլերի տոտալը 0․5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 3․83 գործակիցը։ Կարելի էր ռիսկի դիմել և ընտրել 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքն առաջին խաղակեսի համար, սակայն նույն «Սաութհեմփթոնի» դեմ հանդիպման առաջին կեսն ավարտվեց «Սրբերի» նվազագույն հաշվով հաղթանակով։

Օրդինար: Պարտված
Անգլիայի Պրեմիեր լիգա
21:30/12 փտր
«Նորվիչ» – «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ