«Նորավանք» – «Արարատ»: Կանխատեսում և խաղադրույք

15:00, 15 մրտ 2022
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Նորավանքը» կընդունի Երևանի «Արարատին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ խաղը գոլառատ չի լինի։

2 թիմերն էլ այս տարի 4-ական հանդիպում են անցկացրել։ 8 հանդիպումներից միայն մեկում է 2-ից ավելի գոլ գրանցվել։ «Նորավանքը» 1։2 հաշվով պարտվել է «Փյունիկին»։ 2 թիմերն էլ գոլառատ հանդիպումներ չեն անցկացնում։ «Արարատը» խնդիրներ ունի հարձակման գծում, սակայն կարողանում է քիչ գոլեր բաց թողնել։

Վերջին 4 խաղում երևանյան թիմն ընդամենը 2 գոլ է բաց թողել։ Այս խաղում «Արարատը» ֆավորիտ է։ Կարծում եմ, որ Էդգար Թորոսյանի գլխավորած թիմը կարող է հաղթանակի հասնել, բայց «Նորավանքը», անկասկած, դժվարություններ կստեղծի մրցակցի համար։

Գարնանային հատվածում 2 թիմերի ցուցադրած խաղն էլ վստահություն չի ներշնչում, այդ պատճառով էլ կարծում եմ, որ հանդիպումը գոլառատ չի լինի։ Այսպիսի խաղում կողմերից յուրաքանչյուրի համար չպարտվելը կարող է դրական արդյունք համարվել։ Մեկ միավորը ավելի լավ է, քան պարտվելը։

«Արարատը» պայքարում է եվրագավաթային տեղերի համար, իսկ «Նորավանքի» միակ նպատակը, երևի թե, վերջին տեղում չհայտնվելն է։ Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․68 գործակիցը։

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Հաղթած
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի
15:00/15 մրտ
«Նորավանք» – «Արարատ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ