«Նյուքասլ» — «Մանչեսթեր Սիթի»․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

16:30, 30 նյմ 2019
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Անգլիայի առաջնության 14-րդ տուրի «Նյուքասլ» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպման վերաբերյալ:

Անգլիայի առջանությունում դեռ չի եկել ձմեռային դադարը, բայց արդեն հիմա կարելի է շնորհավորել «Լիվերպուլին»։ «Մանչեսթեր Սիթին» չափից մեծ ուժեր է գործադրում Յուրգեն Կլոպի թիմի հետևից հասնելու համար։ «Նյուքասլը» թեպետ, վատ մարզավիճակում է, բայց, անկասկած կարող է խնդիրներ առաջացնել «քաղաքաբնակների» համար։

Պեպ Գվարդիոլայի գլխավորած ակումբը կադրային խնդիրներ, որպես այդպիսին, խնդիրներ չունի, սակայն վնասվածքները թույլ չեն տալիս լիարժեք իրացնել կազմի ամբոջ խորությունը։ Այմերիկ Լապորտի, Սերգեյ Զինչենկոյի ու Լերոյ Սանեի վնասվածքներին գումարվել է նաև Սերխիո Ագուերոյի կորուստը։ Առանց նրանց «Սիթին» ծանրագույն հաղթանակ տարավ «Չելսիի» հետ, «Շախտյորի» հետ խաղում ևս կային խնդիրներ։

«Նյուքասլի» միակ ուժեղ կողմը կարող է լինել սեփական հարկի տակ լավ պաշտպանվելը։ Սթիվ Բրյուսի գլխավորությամբ «կաչաղակներն» ուրիշ ոչինչ անել չեն կարողանում։ Տնային խաղերում նրանք նաև լավ են իրացնում ստանդարտներն ու հակագրոհները։ Թիմի գլխավոր խնդիրը պաշտպանությունում է․ եթե խաղար վնասվածք ստացած Ջամալ Լասցելսը, գուցե առաջիկա խաղում ավելի քիչ գնդակ ընդունել։

Օրդինար: Չխաղարկված
Անգլիայի առաջնություն
16:30/30 նյմ
«Նյուքասլ» - «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ