«Նապոլի» — «Ֆեյենորդ»․ Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

22:45, 26 սպտ 2017
«Матч ТВ» հեռուստաընկերության ալիքներում Ռուսաստանի, Իսպանիայի և Իտալիայի առաջնությունների մեկնաբան, ինչպես նաև «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Նապոլի» — «Ֆեյենորդ» հանդիպման վերաբերյալ։ Մեր փորձագետը կարծում է, որ նեապոլցիներն արդեն առաջին խաղակեսում հաղթանակի լուրջ հայտ կներկայացնեն։

«Ֆեյենորդը» Հոլանդիայի չեմպիոնն է, և ռոտերդամցիներն այժմ ունեն նույն խնդիրները, որոնք ունի «Սպարտակը»։ «Ֆեյենորդը» վաղուց չէր հաղթել առաջնությում։ Դա հոգեբանորեն ազդեց Ջովանի վան Բրոնխորստի թիմի վրա։ Այս մրցաշրջանում հոլանդական ակումբն այնքան էլ վստահ տեսք չունի։ «Ֆեյենորդը» Հոլանդիայի առաջնության վերջին տուրում 0։2 հաշվով զիջեց «Բրեդեին»։ Դրանից առաջ թիմը 0։1 հաշվով մեծ խաղում պարտվեց ՊՍՎ-ին։ Գումարած դրան, անհաջող մեկնարկ ՉԼ-ում՝ 0։4 հաշվով պարտություն «Սիթիից»։

Այժմ «Ֆեյենորդը» կհյուրընկալվի «Նապոլիին», որն առաջին տուրում «Շախտյորին» զիջելուց հետո մոտիվացված ու բարկացած կլինի։ Իհարկե, նեապոլցիներն ավելի ուժեղ են, բայց մի խնդիր կա։ Արկադիուշ Միլիկը կրկին ծանր վնասվածք է ստացել։ Այդ դիրքում որպես այլընտրանքային տարբերակ կխաղա Մերտենսը, բայց Սարրին ասել էր, որ ցանկանում է հաճախ հանգստի հնարավորություն տալ Մերտենսին, որպեսզի բելգիացին թարմ տեսք ունենա։ Բայց սա ֆուտբոլ է, իսկ վնասվածքները նրա անբաժանելի մասն են կազմում։

Բայց «Նապոլին» նույնիսկ առանց Միլիկի յուրաքանչյուր խաղում նվազագույնը 3 գոլ է խփում, բացառությամբ «Շախտյորի» դեմ հանդիպման։ «Լացիոյի» դեմ 2-րդ կեսում նեապոլցիները գերազանց խաղ ցուցադրեցին, ՍՊԱԼ-ի դեմ արտագնա խաղում հաղթանակի հասան։ Այնպես որ, «Ֆեյենորդի» դեմ Սարրիի թիմն առանձնապես խնդիրներ չպետք է ունենա։ «Շախտյորի» դեմ «Նապոլին» 2 տարբեր խաղակես անցկացրեց, «Լացիոյի» դեմ՝ նույնպես։ Որպեսզի առաջիկա խաղում տանտերերը դրական արդյունքի հասնեն, պետք է առաջին րոպեներից ճնշեն «Ֆեյենորդին»։

Առաջարկում եմ խաղադրույք առաջին կեսի վերաբերյալ՝ «1-ին խաղակես — Ֆորա 1 (-1)»։ Գործակիցը 1,90 է։ Վատագույն դեպքում վերադարձ կլինի, բայց ես վստահ եմ, որ առաջին խաղակեսում նեապոլցիներն առնվազն 1 գոլի տարբերությամբ կհաղթեն։

Օրդինար: Վերադարձ
ՉԼ, խմբային փուլ, 2-րդ տուր
22:45/26 սպտ
«Նապոլի» — «Ֆեյենորդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ