«Մոնցա» – «Ինտեր»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:45, 07 հնվ 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Մոնցա» – «Ինտեր» Իտալիայի առաջնության 17-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ադրիանո Գալիանիի նոր «սենսացիոն» նախագիծը, որը մրցաշրջանի սկզբում խոստանում էր լուրջ անակնկալներ մատուցել Ա սերիայում, այս պահին պայքարում է բացառապես առաջին տասնյակում հայտնվելու համար։ «Մոնցան» ունի 17 միավոր և 15-րդ տեղում է։ «Ինտերի» հետ առաջիկա խաղում հաջողության հասնելու դեպքում կարող է բարձրանալ հենց այդ բաղձալի 10-րդ տեղը ու շրջանցել մի շարք մրցակիցների։ «Ֆիորենտինայի» հետ նախորդ տուրի խաղում «Մոնցան» վատ տեսք չուներ. 3 կենտրոնականով խաղը թույլ տվեց խաղալ վտանգավոր հակագրոհներով։ Գոլային պահերով Ռաֆաելե Պալադինոյի տղաները զիջեցին մրցակցին, սակայն կարողացան Ֆլորենցիայից տուն վերադառնալ 1 միավորով։

«Ինտերն» այս տարվա առաջին հանդիպումն անցկացրեց լրջագույն վերելքով։ Սիմոնե Ինձագիի թիմը «Նապոլիի» հետ խաղում ամեն ինչ թողեց խաղադաշտում հույժ կարևոր հաղթանակի հասնելու համար։ Տպավորություն է, որ «Ներաձուրիները» Մունդիալի համար նախատեսված արձակուրդի չէին էլ մեկնել. նրանք խաղում էին այնպես, ինչպես ընդմիջումը՝ ինտենսիվ, բարձր պրեսինգով ու ամուր պաշտպանությամբ։ Հատկապես վերջին գործոնը դարձավ վճռորոշ։ Խաղում ամենաբարդ պարտականությունը բաժին էր հասել Մատեո Դարմիանին, որը գերվստահ խաղով «անջատեց» լավ մարզավիճակում գտնվող Խվիչա Կվարացխելիային։ Առանց վրացի ֆուտբոլիստի ակտիվության, «Նապոլին» մրցակցի դարպասի մոտ առանձնապես լուրջ պահեր չստեղծեց։

«Մոնցայի» հետ խաղում «Ինտերը» լավ պաշտպանվեց, սակայն հարձակման գծում կան հարցականներ. Լուկակու-Ջեկո դուետը միջին մակարդակի ֆուտբոլ ցույց տվեց, իսկ հիմնական հարձակվող Լաուտարո Մարտինեսն ԱԱ-ից հետո դեռևս մարզավիճակ չի հավաքել։ Բայց պետք է որ այս առջևի գծում առկա խնդիրներով հանդերձ էլ «Ինտերը» լուծի «Մոնցայի» հարցերը։ Սեփական հաղթանակի ու մրցակիցների անհաջողության դեպքում Մխիթարյանն ու ընկերները կարող են բարձրանալ երկրորդ հորիզոնական։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Ա սերիա
23:45/7 հնվ
«Մոնցա» - «Ինտեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ