«Միլան» – «Լացիո». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:00, 12 սպտ 2021
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Միլան» — «Լացիո» Իտալիայի առաջնության 3-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Իտալական A Սերիայի երրորդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա «Սան Սիրո» ստադիոնում, որտեղ կմրցեն «Միլանը» և «Լացիոն»։ Թիմեր, որոնք չեն սիրում միմյանց հետ ոչ ոքի խաղալ։

Երկու թիմերն էլ հրաշալի են սկսել նոր մրցաշրջանը, տարել են երկուական հաղթանակ, ընդ որում՝ հատկապես տպավորիչ են «Լացիոյի» ելույթները։ «Արծիվները» ավանդաբար հաջող են հանդես գալիս հարձակման գծում, թեպետ պաշտպանությունն իդեալական չէ, առաջին երկու խաղում մեկական գնդակ են բաց թողել, բայց արդյունավետությունը պարզապես փայլուն է։

Մաուրիցիո Սասին կարծես գտել է իր թիմը. առաջին տուրում «Լացիոն» հաղթել է «Էմպոլիին» 3։1 հաշվով, երկրորդում՝ «Սպեցիային» 6։1 հաշվով և, իհարկե, թիմի լավագույն ռմբարկու Չիրո Իմոբիլեի անմիջական մասնակցությամբ, որը, ի դեպ, «Սպեցիայի» հետ խաղում կարող էր գրանցել պոկեր, բայց վրիպեց 11 մետրանոց նշակետից և սահմանափակվեց միայն հեթ-տրիկով։ Այնպես որ, Սարիի թիմը փայլուն մարզավիճակում է, և այս մրցաշրջանում անելու է ամեն ինչ եվրագավաթային գոտում իր տեղը պահպանելու համար։

Միլանն առանց Զլատան Իբրահիմովիչի ևս փայլուն մեկնարկ է վերցրել, առաջին տուրի խաղում մի փոքր դժվարությամբ, բայց կոտրեց «Սամպդորիայի» դիմադրությունը։ Ավելի ճիշտ՝ առաջին կեսում բացեց հաշիվը, երկրորդում չկորցրեց առավելությունը՝ սեփական դարպասը պահելով անառիկ։ «Կալյարիի» հետ տնային խաղում դա անել չհաջողվեց, բայց փոխարենը մրցակցի դարպասը Ստեֆանո Պիոլիի թիմը ուղարկեց 4 գնդակ, որոնցից երկուսը իր անվան դիմաց գրանցեց թիմի նորեկ Օլիվիե Ժիրուն, որը կարծես թե կոտրում է այս թիմում 9 համարի անհաջողության կարծրատիպը։

Զլատան Իբրահիմովիչի մասնակցությունն այս խաղին դեռևս հարցականի տակ է, չկա հստակ տեղեկություն՝ նա ունի վնասվածք, թե՝ ոչ, բայց առաջին երկու տուրերի հանդիպումները Զլատանը բաց է թողել. դա նշանակում է, որ ինչ-որ առողջական խնդիր գուցե ունի շվեդ ֆուտբոլիստը, և չի բացառվում, որ այս հանդիպումն էլ բաց թողնի։ «Միլանի» կազմում հարցականի տակ է Ռադե Կրուինչի մասնակցությունը, իսկ Լացիոյի կազմում խաղը, միանշանակ, բաց կթողնի հոլանդացի ֆուտբոլիստ Բոբի Ադեկանիեն, որն առաջնության սկզբից ունի վնասվածք և այս խաղին չի մասնակցի, իսկ 27-ամյա իտալացի Մանուել Լացարին, որը դարձել էր գոլի հեղինակ «Էմպոլիի» հետ խաղում, հանդիպմանը գուցե չմասնակցի ազդրի վնասվածքի պատճառով։

Կարծում եմ, որ խաղը կլինի գոլառատ, և ենթադրում եմ, որ «Լացիոն» չի պարտվի։

Օրդինար: Պարտված
A Սերիա
20:00/12 սպտ
«Միլան» - «Լացիո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ