«Միլան» – «Ինտեր». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:45, 07 նյմ 2021
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, Vnews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Ինտեր» – «Միլան» Իտալիայի առաջնության 12-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Վաղուց Իտալիայի գլխավոր դիմակայություններից մեկի՝ «Դերբի դե լա Մադոնինայի» հանդեպ հետաքրքրությունն այսքան մեծ չէր եղել. մրցաշարային աղյուսակում այս թիմերը հարևաններ են, պայքարում են չեմպիոնի կոչման համար։ Այս պահին «Միլանը» գերազանցում է «Ինտերին» 7 միավորով, սակայն արդեն վաղը իրավիճակը կարող է փոխվել։

Խաղից առաջ Ստեֆանո Պիոլին հայտարարել է, որ առաջիկա խաղում ֆավորիտը «Ինտերն» է, քանի որ իր թիմում առկա են կարդային որոշակի խնդիրներ։ Շարունակում է վնասվածքից ապաքինվել դարպասապահ Մայք Մանյանը։ Որակազրկման պատճառով խաղը բաց կթողնի նաև հիմնական ձախ պաշտպան Տեո Էրնանդեսը։ Փոխարենը մարզումներին են վերադարձել Անտե Ռեբիչն ու Ալեսանդրո Ֆլորենցին։

Սիմոնե Ինձագիի գլխավորած «Ինտերը» 180 աստիճանով փոխվել է. Անտոնիո Կոնտեի ձեռագրից գերթե ոչինչ չի մնացել, թեպետ խաղացողների հիմնական մասը պահպանել են իրենց տեղը։ Այս խաղից առաջ երիտասարդ մասնագետը հաճելի լարվածության մեջ էր. վերջին մարզմանը ներկա էին բոլոր ֆուտբոլիստները՝ բացականեր ու որակազրկվածներ չկան։ «Ներաձուրիների» հիմնական կազմում պետք է սպասենք Հական Չալհանօղլուին ու Իվան Պերիշիչին, որոնք հանգիստ էին ստացել «Շերիֆի» հետ Չեմպիոնների լիգայի հետ խաղում։

Չնայած պնդումներին, որ «Ինտերը» համարվում է ֆավորիտ՝ իմ կարծիքով, «Միլանը» չի պարտվելու հերթական խաղում ու շարունակելու է իր շարքը։ Եթե գոլեր էլ լինեն, 2-3-ից ավելին չպետք է սպասել։

Օրդինար: Հաղթած
Ա սերիա
23:45/7 նյմ
«Միլան» - «Ինտեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ