«Միլան» – «Ատալանտա»: Եգոր Տիտովի կանխատեսումը

23:45, 26 փտր 2023
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել «Միլան» – «Ատալանտա» Իտալիայի Ա Սերիայի 24-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Թիմերը պայքարում են Չեմպիոնների լիգայի գոտում հայտնվելու համար։ Կարծես «Միլանի» սև գիծն արդեն անցյալում է։ Ստեֆանո Պիոլիի թիմը կարգավորել է խաղը պաշտպանությունում՝ գոլ բաց չթողնելով երեք հանդիպում անընդմեջ։ Սակայն թիմը գրեթե միշտ խփում է մեկ գոլ։ Երեք անընդմեջ հաղթանակ է եղել 1։0 հաշվով։ «Միլանը» վերադարձել է լավագույն քառյակ, սակայն պայքարը դեռ առջևում է։

«Ատալանտան» տանն անակնկալ պարտություն կրեց «Լեչեից»։ Այս մրցաշրջանում Բերգամոյի թիմի անակնկալ պարտությունները քիչ չեն։ Որոշ խաղերում կա տրամադրվածության խնդիր։ Զգալ է տալիս Դուվան Սապատայի պակասն առջևի գծում։

Կազմ է վերադարձել «Միլանի» հիմնական դարպասապահ Մարկ Մենյանը, որը չէր խաղում սեպտեմբերից։ Շատերը կարծում են, որ միլանցիների անհաջողությունները սկսել էին նրա վնասվածքից հետո։ Հիմա Մենյանը վերականգնվել է և վստահություն կավելացնի պաշտպանությունում։

Հաշվի առնելով գործող չեմպիոնի վերջին խաղերը՝ կընտրեմ «Միլանի» հաղթանակ ու խաղի գոլերի տոտալը 3,5-ից քիչ խաղադրույքը։ Կարող է լինել նաև գոլազուրկ ոչ-ոքի կամ տանտերերի՝ նվազագույն հաշվով հաղթանակ։ Սպասում եմ ծանր հանդիում։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Ա Սերիա
23:45/26 փտր
«Միլան» – «Ատալանտա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ