«Մանչեսթեր Յունայթեդ» — «Շեֆիլդ Յունայթեդ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

21:00, 24 հնս 2020
Խաղում է
Vnews.am կայքի լրագրող, հաղորդավար, մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Անգլիայի առաջնության «Մանչեսթեր Յունայթեդ» — «Շեֆիլդ Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ։

Այս հանդիպումը ճակատագրական նշանակություն ունի երկու թիմերի համար։ Զարմանալի է, բայց Չեմպիոնների լիգայի հաջորդ տարվա խաղարկությունում հայտնվելու համար «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցներից մեկը հենց «Շեֆիլդն» է։ Առաջնության առաջին շրջանում այս թիմերն իսկական գոլային հրավառություն էին կազմակերպել՝ 3-3, սակայն այն ժամանակ որևէ մեկը չէր էլ կարող կանխատեսել, որ «Շեֆիլդը» այսքան երկար կձգի ու կպայքարի մինչև վերջ հաջորդ մրցաշրջանում եվրագավաթային աշուն ունենալու համար։

Այս պահին ֆավորիտ է համարվում «Մանչը»։ Դրա մասին խոսում է 2 փաստ։ Նախ թիմի կազմը անկախ ամեն ինչից կարող է ցանկացախ պահի արդյունք ապահովել։ Բացի դրանից, «մանկերն» այս պահին հոգեբանորեն ավելի լավ են տրամադրված։ «Տոտենհեմի» հետ վատ չխաղացին, լուրջ վնասվածքներ ու կորուստներ էլ չունեն։ Գլխավոր հարցականը Պոլ Պոգբան է։ Ֆրանսիացին լոնդոնյան մրցակցի դեմ խաղում պացուցեց, որ բարձրակարգ ֆուտբոլիստ է և լիարժեք ապաքինվել է վնասվածքից։ Ըստ բրիտանական ԶԼՄ-ների, հանուն Պոգբային տեղ հատկացնելուն, Սուլշերը կազմից դուրս է թողնելու Դենիել Ջեյմսին, Պոգբային օգտագործելու է կենտրոնում որպես ավելորդ կենտրոնական կիսապաշտպան, իսկ Ռեշֆորդը կգնա առաջ ու կմիանա Մարսիալին։

«Շեֆիլդը» սարսափելի վիճակում է մոտեցել այս կարևորագույն խաղին։ Նախ թիմի հիմնական կազմի երկու ֆուտբոլիստ է բացակայելու։ Ընդ որում՝ երկուսն էլ՝ ոչ վնասվածքների պատճառով։ Բացի դրանից՝ հետհամավարակային հատվածում «Շեֆիլդը» չի կարողացել հաղթել «Բիրմինգեմին», իսկ «Նյուքասլին» հյուրընկալվելիս պարտվել է 0-3 հաշվով։ Նման վիճակում «Օլդ Թրաֆորդ» մեկնելը հանցագործություն է, բայց այլ հնար չկա։ Գործնականում, եթե «Շեֆիլդը» պարտվեց, չեմպիոնլիգյան գոտու մասին կարելի է մոռանալ, քանի որ առջևում նրանց սպասում են ոչ պակաս ուժեղ թիմեր՝ «Տոտենհեմը», «Վուլվզը», «Չելսին»…։

Այս պահին թիմերի միջև 2 միավորի տարբերություն է։ «Շեֆիլդը» այո, մոտիվացված է, սակայն թիմի բարոյահոգեբանական վիճակը դժվար թույլ տա գոնե 1 միավորով հեռանալ Մանչեսթեր քաղաքից։ Սուլշերի թիմը վատ մարզավիճակում չէ։ Ենթադրում եմ, որ թիմը գոնե 2-3 գնդակ մրցակցի դարպասը կուղարկի։

 

Օրդինար: Չխաղարկված
Англия
21:00/24 հնս
Манчестер Юнайтед - Шеффилд Юнайтед
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ