«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 22 օգս 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» Անգլիայի առաջնության 3-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Երկուշաբթի կկայանա Անգլիայի առաջնության 3-րդ տուրի կենտրոնական հանդիպումը՝ «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» կընդունի «Լիվերպուլին»: Երկու ակումբներն էլ չկարողացան հաջող մեկնարկել Պրեմիեր լիգայի նոր առաջնությունում: Էրիկ տեն Հագն այսպես չէր պատկերացնում մարզչական նոր փուլի սկիզբն Անգլիայում։ Առաջին տուրում նրա թիմը, այն էլ` տանը, շատ դանդաղ տեսք ուներ «Բրայթոնի» համեմատ։ Առաջին խաղակեսում բաց թողած երկու գնդակ, երկրորդ խաղակեսի 10 րոպեի ընթացքում մի փոքր առաջընթաց, բայց արդյունքը տխուր էր՝ 1։2 հաշվով պարտություն։ Հետագայում գրանցվեց նվաստացուցիչ պարտություն «Բրենթֆորդից»։ Առաջին խաղակեսում «Յունայթեդի» ֆուտբոլիստներն իրենց խայտառակեցին ու 4 գնդակ բաց թողեցին։ «Կարմիր սատանաներին» չհաջողվեց անհանգստացնել մրցակցի պաշտպաններին որևիցե դրվագում։ Այս ձախողումներից հետո  մանկունիացիները զբաղեցնում են Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը։

Անգլիայի Սուպերգավաթի խաղում «Մանչեսթեր Սիթիին» 3:1 հաշվով հաղթելուց հետո «Լիվերպուլը» շատ է փոխվել ու հանդես է գալիս իր հնարավորություններից ավելի ցածր։ Մեկնարկային երկու խաղում Յուրգեն Կլոպի թիմը կորցրել է չորս միավոր։ Որոշ աղբյուրներ և երկրպագուներ հեգնանքով շնորհավորում էին «Մանչեսթեր Սիթիին» Պրեմիեր լիգայի հերթական տիտղոսի կապակցությամբ, բայց այս տուրում Պեպի թիմը մի կերպ 1 միավոր փոխցրեց «Նյուքասլից»։

«Յունայթեդի» հետ խաղում «Լիվերպուլը» չի կարողանա հույսը դնել Դարվին Նունյեսի վրա, որը «Քրիսթալ Փելասի» հետ հանդիպման երկրորդ կեսում հեռացվեց դաշտից։ Հաղթողի ֆավորիտը «Լիվերպուլն» է, որը նախորդ մրցաշրջանում հենց «Օլդ Թրաֆորդում» 5։0 հաշվով ջախջախեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Ընդհանրապես, շատ տարօրինակ է «հետնապահ» տերմինը մանչեսթերյան գրանդի մասին կիրառելը, բայց հիմա թիմը հերթական խաղային ճգնաժամն է ապրում։ Տեն Հագը խնդիրներ ունի, որը ցանկանում է կիսապաշտպանության կենտրոնը փակել Կազեմիրոյի տրանսֆերով. բրազիլացին առաջիկա խաղին չի հասցնի մասնակցել, բայց միանշանակ կարող է լուծել խնդիրների մեծամասնությունը։ Իսկ արդյունավետության հարցը դեռ մնում է բաց։ Չեմ հավատում, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն։

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Պրեմիեր Լիգա
23:00/22 օգս
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ