«Մանչեսթեր Յունայթեդ» – «Աթլետիկո»։ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

23:55, 15 մրտ 2022
Ֆուտբոլային լրագրող, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Մանչեսթեր Յունայթեդ» – «Աթլետիկո» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման վերաբերյալ։

«Մանչեսթեր Յունայթեդը» նախորդ խաղում հաղթեց «Տոտենհեմին», սակայն խոշոր հաշվով մեկուկես հնարավորություն ստեղծեց, և իր գլխավոր աստղի շնորհիվ կարողացավ երեք գոլ խփել։ Այնուամենայնիվ, «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը չտպավորեց։ Ո՛չ դիրքային գրոհներում, ո՛չ էլ հակագրոհներում հաջողության չհասան։ Այս արդյունքից հեռուն գնացող եզրակացություններ չէի անի։

«Աթլետիկոն» ընթացիկ մրցաշրջանում իր լավագույն խաղն է ցուցադրում, կամ գոնե մոտ է դրան։ Վերջին 5 խաղում թիմը 4 հաղթանակ է տարել և ոչ-ոքի ավարտել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ առաջին հանդիպումը։ Այդ խաղում իսպանական թիմն ավելի լավ էր գործում և արժանի էր հաղթանակի։ Բայց, ինչպես հաճախ լինում է, չես խփում դու, խփում են քեզ։ Այդպես էլ եղավ։

Ինձ թվում է, որ թիմերը ռիսկի չեն դիմի։ Արտագնա գոլի կանոնի չեղարկումից հետո ցանկացած ոչ-ոքի հանդիպումը կտեղափոխի լրացուցիչ ժամանակ։ Եթե ոչ-ոքին պահպանվի, ապա դժվար թե թիմերից որևէ մեկը ռիսկի դիմի։

«Մանչեսթեր Յունայթեդը» չի բացվի, «Աթլետիկոն»՝ առավել ևս։ Կարծում եմ, որ այս խաղն այդքան էլ դիտարժան չի լինի։

Ընտրում եմ ոչ-ոքի խաղադրույքը՝ 3․26 գործակցով։ Երկրորդ տարբերակն էլ «Աթլետիկոն» չի պարտվի և խաղի գոլերի տոտալը 4․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․85 գործակցով։

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:55/15 մրտ
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Աթլետիկո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:55/15 մրտ
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Աթլետիկո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ