«Մանչեսթեր Յունայթեդ» — «Արսենալ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

19:30, 29 ապր 2018
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 36-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» — «Արսենալ» հանդիպման վերաբերյալ: Նա խաղադրույք է կատարում Ալեքսիս Սանչեսի գոլի վրա:

Անգլիայի ավարտվող առաջնության գլխավոր ինտրիգներից մեկը Մոուրինյո-Վենգեր դիմակայության հավանաբար վերջին ռաունդն է։ Ֆրանսիացի մասնագետը լքում է «Արսենալը», սակայն չի բացառում, որ կշարունակի մարզչական աշխատանքը։

Խաղից առաջ Մոուրը շռայլ խոսքեր է ասել իր մրցակցի մասին և նշել, որ իր թիմն ու երկրպագուները կանեն ամեն ինչ, որպեսզի Վենգերը պատվով հեռանա «Օլդ Թրաֆորդից»։ Սակայն դժվար թե պատվով հեռանալը հաղթանակ է նշանակում։ Վենգերի համար առջևում «Աթլետիկոյի» հետ արտագնա հույժ կարևոր խաղն է, իսկ դա նշանակում է, որ թիմի մի շարք առանցքային տղաներ խաղին չեն մասնակցի՝ Օզիլ, Ուիլշեր, Լյակազետ, Ռեմսի։ Մխիթարյանը հայտացուցակում կա, սակայն իր նախկին թիմի հետ խաղին քիչ մասնակցություն կունենա։

«Յունայթեդի» կազմում վնասվածք ունի միայն պահեստային Սերխիո Ռոմերոն։ Մնացած բոլորը պատրաստ են։ Պաշտպանության կենտրոնում սպասենք Ջոնսին, իսկ հարձակման գծում Սանչես-Ռեշֆորդ-Լուկակու եռյակը։

Կանխատեսում եմ Ալեքսիս Սանչեսի գոլը: Գործակիցը 2,20 է:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 36-րդ տուր
19:30/29 ապր
«Մանչեսթեր Յունայթեդ» — «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ