«Մանչեսթեր Յունայթեդ» – «Արսենալ»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

19:30, 03 սպտ 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Մանչեսթեր Յունայթեդ» – «Արսենալ» Անգլիայի առաջնության 6-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ֆուտբոլային այս ուիք-էնդը երկրպագուներին պարգևատրել է բազմաթիվ հետաքրքիր հանդիպումներ։ Այս շարքը շարունակվելու է նաև սեպտեմբերի 4-ին։ Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի «Արսենալին», որը Վենգերից հետո իր լավագույն մեկնարկն է գրանցել առաջնությունում։

«Մանչեսթեր Յունայթեդը» շատ արագ մոռացավ Պրեմիեր լիգայի մեկնարկում գրանցած 2 աղետալի ելույթները: Հաջորդ 3 հանդիպումներում Տեն Հագի թիմը նկատելիորեն կատարելագործվեց պաշտպանությունում և վաստակեց առավելագույն միավորներ։ Թեպետ «կատարալագործնվել» եզրույթը, երևի, ավելորդ է. պարզապես պետք է պահեստայինների նստարանին թողնել Հարի Մագուայրին։ Դրանից հետո «Յունայթեդը» հաղթեց բոլոր խաղերում, սեփական դարպասն էլ անառիկ պահեց: Այս արդյունքով «Մանչեսթեր Յունայթեդը» բարձրացավ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական:

Առայժմ ոչ ոք չի կարողացել կանգնեցնել «Արսենալին» Պրեմիեր լիգայի մրցաշրջանի մեկնարկում։ Նախ «Զինագործները» կամային հաղթանակ տարան «Ֆուլհեմի» նկատմամբ, ապա ուժեղ գտնվեցին Բիրմինգհեմի «Ասթոն Վիլայից»՝ երկու հանդիպումներն էլ ավարտվելոց 2։1 հաշվով: «Արսենալը» միակ թիմն է այս մրցաշրջանում, որը դեռևս ոչ մի միավոր չի կորցրել:

Այո, «Մանչեսթեր Յունայթեդը» առաջընթաց է գրանցել. եթե առաջին խաղում «Կարմիր սատանաները» իրենց նման չէին, բայց օրինակ «Լիվերպուլի» դեմ մանկունիանցիները շատ լուրջ տրամադրվածությամբ դուրս եկան ու զիլ ելույթ ունեցան։ Առաջիկա խաղի համար կանխատեսման լավագույն տարբերակն, ըստ իս, գոլերի տոտալ 2,5-ից շատն է։ Դրան էլ կարող ենք գումարել այն, որ լավ թափ հավաքած «Յունայթեդը» տանը չի պարտվի։

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Պրեմիեր լիգա
19:30/3 սպտ
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ