«Մանչեսթեր Սիթի» — «Բորնմութ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

21:00, 15 հլս 2020
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, հաղորդավար, մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Անգլիայի առաջնության 36-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» — «Բորնմութ» հանդիպման վերաբերյալ։

Անգլիական Պրեմիեր լիգայի ավարտին մնացել է չխաղարկված 3 տուր։ Դրանցից յուրաքանչյուրում դեռևս լուծվում են խնդիրներ։ «Մանչեսթեր Սիթին» այլևս որևէ հարց չունի կարգավորելու. Գվարդիոլայի թիմը երկրորդն է ու այդտեղ էլ մնալու է, իսկ ահա 36-րդ տուրում քաղաքաբնակների մրցակից «Բորմութը» դեռևս կարող է պահպանել իր տեղն անգլիական ֆուտբոլի էլիտայում, սակայն դրա համար պետք է անել անհնարինը։

«Մանչեսթեր Սիթին» պանդեմիայով պայմանավորված դադարից հետո փայլուն ֆուտբոլ է ցուցադրում։ Պեպի տղաները պարտվել են միայն երկու անգամ, իսկ վերջին 4 խաղում պարզապես փոշիացնում են բոլոր մրցակիցներին, այդ թվում և նորընծա չեմպիոն «Լիվերպուլին»։ Առհասարակ, վերջին 4 խաղում «Սիթին» իր մրցակիցներին հաղթել է ընդանուր 17-0 հաշվով։ Դժվար է պատկերացնել, որ այս պահին Անգլիայում կա թիմ, որը կկարողանա առաջիկա 3 խաղում միավոր կորզել Գվարդիոլայի գլխավորած թիմից։ Իսկ եթե դրան գումարենք այն բարձր տրամադրությունը, որով ֆուտբոլիստները դուրս են գալու առաջիկա տնային խաղին, կապված նրանց արդարացման հետ, կարծում եմ «Բորմութի» երգը երգված է։

«Բալենիները» մրցաշարային աղյուսակում այս պահին 18-րդ հորիզոնականում են։ Եթե մրցաշրջանը նրանք ավարտեն այս դիրքում՝ կլքեն ուժեղագույնների դիվիզիոնը։ Նախորդ տուրից առաջ փրկարար 17-րդ տեղից նրանց բաժանում էր 6 միավոր։ «Լեսթերի» հետ խաղի մեկնարկում թիմը պարտվում էր, սակայն, երբ հնչեց մրցավարի եզրափակիչ սուլիչը, հաշիվը 4-1 էր, հոգուտ «Բորնմութի»։ «Իհարկե», «Սիթիի» հետ խաղում միավոր վաստակելը գրեթե անհույս է, սակայն խաղից խուսափել հնարավոր չէ։

Ենթադրում եմ, որ «Սիթին» դաշտ դուրս կբերի մի փոքր փորձնական կազմ, բայց հարձակման գծում փոեփոխություններ տեղի չեն ունենա, իսկ «Բորմութը» կօգտագործի հնարավորությունը և հանգիստ կտրամադրի առաջատարներին՝ եզրափակիչ երկու տուրից առաջ։ «Սիթիի» հաղթանակը կասկած չի հարուցում։ Վստահ եմ՝ այն կլինի «չոր»։

Օրդինար: Չխաղարկված
Պրեմիեր Լիգա
21:00/15 հլս
Манчестер Сити - Борнмут
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ