«Լիվերպուլ» — «Տոտենհեմ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:30, 27 հկտ 2019
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Անգլիայի առաջնության 10-րդ տուրի «Լիվերպուլ» — «Տոտենհեմ» հանդիպման վերաբերյալ:

Անգլիայի առաջնության 10-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա Էնդիլֆ Ռոուդ ստադիոնում, որտեղ «Լիվերպուլը» կմրցի «Տոտենհեմի» հետ։ Անգլիական ֆուտբոլի այս երկու դրոշակակիրները միասին վճռում էին եվրոպական ակումբային ֆուտբոլի գլխավոր մրցանակն այս տարվա հունիսին Մադրիդում։ Այդ ճակատագրական խաղից հետո այս թիմերի ճանապարհները գնացել են հակառակ ուղղություններով։

«Լիվերպուլը» շարունակում է իր վստահ ելույթների շարքը, որոնք իրենցից նաև ռեկորդներ էին ներկայացնում։ Դրանցից մեկը՝ առաջության շրջանակում գրանցած հաղթարշավը, որը ձգվում էր մարտից հոկտեմբեր, ընդհանտվեց օրերս, երբ թիմը ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Այս ռեկորդը ընդհատվեց, սակայն փոխարենը ձգվում է երկրորդը։ Թիմը սեփական հարկի տակ չի պարտվում դեռևս 2017 թվականի ապրիլից՝ 42 հանդիպում։ Ընդ որում դրանցից 32-ում «Լիվերպուլը» հաղթել են։

Ինչ վերաբերվում է «Տոտենհեմին», Պոչետինոյի թիմը, անսպասելիորեն, գնաց դեպի ընդհատակ։ Անգամ այն բանից հետո, երբ թիմը կատարեց տրանսֆերներ։ 9 տուրից հետո Անգլիայի առաջնությունում ընդամենը 12 միավոր ունի։ Արտագնա խաղերում թիմը չի կարողանում հաղթել հունվար ամսից, իսկ Չեմպիոնների լիգայում «Բավարիայից» պարտութունը ապացուցում է, որ Պոչետինոյի թիմի հետ մի բան այն չէ։ Այս փաստերը հավաքագրելով՝ կարելի է ենթադրել, որ «Էնֆիլդում» լոնդոնյան ակումբը որևէ հույս չունի։

Հաղթանակը կերտում են ֆուտբոլիստները և նրաց խփած գնդակները։ Ուստի կառաջարկեմ խաղադրույք Յուրգեն Կլոպի թիմի հարձակման հրաշալի եռյակի տղաներից մեկի՝ Սադիո Մանեի գոլի հետ կապված։

Օրդինար: Չխաղարկված
Պրեմյեր Լիգա
20:30/27 հկտ
«Լիվերպուլ» - «Տոտենհեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ