«Լիվերպուլ» – «Աթլետիկո»․ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

23:55, 03 նյմ 2021
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Լիվերպուլ» – «Աթլետիկո» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի B խմբի 4-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Կրկին խոսելու ենք «Լիվերպուլ» – «Աթլետիկո» Չեմպիոնների լիգայի մրցավեճի մասին։ Այս թիմերը բոլորովին վերջերս հանդիպեցին և միացին խփեցին 5 գոլ։ Այդ խաղում գոլային պահերը բավականին շատ էին։ «Աթլետիկոն» այդ մրցավեճից հետո կայացած 2 հանդիպումներում 4 գնդակ բաց թողեց։ Դիեգո Սիմեոնեի թիմի պաշտպանությունն առաջվա պես հուսալի չի գործում։ Յան Օբլակն այլևս չի փրկում ո՛չ ակումբի, ո՛չ էլ հավաքականի կազմում։

Ինչի՞ հետ դա կարելի է կապել։ Իհարկե, չեմպիոնության։ Մադրիդցիները հոգեբանական առումով չեն վերականգնվել։ Թիմը նախորդ մրցաշրջանում երկար պահեց կենտրոնացվածությունը և ուժերի գերլարումով հասավ իր նպատակին։ Նման իրավիճակից հետո, ուզես, թե չուզես, լիցքաթափվում ես։ Դրա հետ են կապված բազմաթիվ սխալները, որոնք բնորոշ չեն Սիմեոնեի թիմին։

Ինչ վերաբերում է «Լիվերպուլին», ապա շատ ենք խոսել այս թիմի խնդիրների մասին։ Հիմնական պրոբլեմը միջին գիծն է, որն այնքան էլ լավ վահան չէ պաշտպանների համար։ Գնդակի կորստից հետո պարբերաբար խնդիրներ են առաջանում։ Շարունակում են շարքից դուրս մնալ միջին գծի ֆուտբոլիստները։ Կեյտա, Ֆաբինյո, ամեն ինչ չէ, որ հասկանալի է։  Չկա Ջեյմս Միլները, Տիագոն նույնպես հարցականի տակ է։ Ենթադրում եմ, որ այս խնդիրներն առաջիկայում էլ կշարունակվեն։

Կարծում եմ՝ այս դիմակայության համար առաջնային տարբերակ է 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը։ Միգուցե կաշխատի «Աթլետիկոյի» գոլերի տոտալը 1-ից շատ կամ (+1) հանդիկապով խաղադրույքը, սակայն ամենավստահելին առաջին տարբերակն է։

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:55/3 նյմ
«Լիվերպուլ» - «Աթլետիկո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ