«Լիդս» – «Մանչեսթեր Սիթի»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:59, 28 դկտ 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Լիդս Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» Անգլիայի առաջնության 17-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Թվում է՝ ԱՊԼ-ի 17-րդ տուրի առաջիկա խաղում «Մանչեսթեր Սիթին» «Լիդսի» հետ որևէ խնդիր չի ունենա։ Իսկապես, ամեն ինչ, կարծես, տանում է դրան։ Դատեք ինքներդ. Մունդիալի վեցշաբաթյա դադարից առաջ «Լիդսը» չկարողացավ թրիլլերային մրցավեճում պահպանել դրական արդյունքն «Արսենալի» հետ խաղում ու պարտվեց 3-4 հաշվով։ Ընդ որում, «Լիդսը» խաղի ընթացքում հաղթում էր մրցակցին։ Ի դեպ, այդ ցուցանիշով Ջեսի Մարշի թիմը դարձավ առաջինը, որն առաջին 16 տուրերի ընթացքում 3 անգամ հաշվի մեջ առջևում է եղել տարբեր մրցակիցների հետ խաղերում, սակայն չի կարողացել հաղթել։

Գվարդիոլայի գլխավորած թիմին սպասելու է դինամիկ մրցակից. «Լիդսը» վերջին 4 խաղում ունի աներևակայելի արդյունք՝ այդ 4 հանդիպումներից յուրաքանչյուրում գրանցելով միջինում 5,5 գնդակ։ Խելահեղություն։ Սակայն, եթե նայենք հետ ու վերհիշենք կոնկրետ «Սիթիի» հետ դիմակայությունները, խելահեղության նշույլ անգամ չենք գտնի. 7-0 և 4-0 հաշվով գերխոշոր հաղթանակները խոսուն են։ Իսկ «Լիդսի» դարպասապահ Իլան Մեսլիերի համար «Սիթին» իսկական մղձավանջ է. նախորդ 4 խաղում նա ստիպված է եղել 13 անգամ հանել գնդակը սեփական դարպասից։

Հիմա էլ ակնկալում եմ, որ «Սիթին» գոլառատ խաղ կանցկացնի, չնայած լինելու է հյուրընկալվողի դերում։ Այն, որ Պեպը մարտական է տրամադրված, խոսում է «Լիվերպուլի» նկատմամբ Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչում տարած 3։2 հաշվով հաղթանակը, որտեղ Էրլինգ Հոլանդը նորից իր գոլային բարձունքում էր։ Այո, այդ խաղում «Սիթին» 2 գնդակ բաց թողեց, սակայն խաղային տոնուսը վերականգնելուց հետո վստահ եմ, որ «Լիդսի» հետ թիմի դարպասը կմնա անառիկ ու բոլորը կմոռանան Մունդիալից առաջ «Բրենթֆորդից» կրած 1։2 հաշվով սենսացիոն պարտությունը։ «Լիդսին» «Սիթին» կհաղթի «չոր» հաշվով։ Վստահ եղեք։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
ԱՊԼ
23:59/28 դկտ
«Լիդս» - «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ