«Լեսթեր» – «Էվերթոն»: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

23:00, 01 մյս 2023
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Լեսթեր» – «Էվերթոն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի հանդիպման վերաբերյալ:

18-րդ տեղի թիմն ընդդեմ 19-րդ տեղի թիմի: Հանդիպումը կայանալու է երկուշաբթի, հետևաբար, լինելու է բոլորի ուշադրության կենտրոնում: Կարծում եմ՝ կողմերը դաշտ դուրս կգան այնպես, ինչպես վերջին ճակատամարտին: Համենայնդեպս, պարտվողի համար դժվար կլինի փրկվելը: Սա կարող է ազդել խաղի բնույթի վրա:

«Էվերթոնը» դժվար թե սկզբից առաջ նետվի: Լիվերպուլը ներկայացնող թիմը նախորդ 4 տուրում 3 պարտություն է կրել: «Ֆուլհեմի» ու «Նյուքասլի» հետ Շոն Դայչի կոլեկտիվը փորձեց համարձակ խաղալ և ընդհանուր 7 գոլ բաց թողեց:

«Լեսթերը» երկու խաղ անընդմեջ չի պարտվել: Սա ինչ-որ առումով պետք է ոգևորի ֆուտբոլիստներին և երկրպագուներին: «Աղվեսները» լրջորեն մոտիվացված են այս խաղին մոտենալու ու անելու են առավելագույնը: «Լեսթերը» պետք է որ տիրի նախաձեռնությանն ու շեշտը դնի գրոհների վրա: Իսկ թե ինչպիսին կլինի էֆեկտիվությունը, ցույց կտա խաղի ընթացքը: Ամեն դեպքում, արդյունավետ հանդիպում չեմ սպասում:

Ընտրում եմ «Լեսթերը» չի պարտվի և խաղի գոլերի տոտալը 3.5-ից քիչ խաղադրույքը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
ԱՊԼ
23:00/1 մյս
«Լեսթեր» – «Էվերթոն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ