«Լացիո» — «Ինտեր». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 20 մյս 2018
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Ա Սերիայի 38-րդ տուրի «Լացիո» — «Ինտեր» հանդիպման վերաբերյալ: Նա խաղադրույք է կատարում այն բանի վրա, որ տանտերերը կհաղթեն, իսկ Չիրո Իմոբիլեն գոլ կխփի:

Այս պատկերը ես շատ լավ հիշում եմ դեռևս 2002 թվականին, երբ այս թիմերը 2001/12 թվականին խաղադաշտ էին դուրս եկել վերջին տուրում: Այդ խաղում «Ինտերը» «Լացիոյին» հաղթելու դեպքում կհռչակվեր երկրի չեմպիոն, բայց 2:4 հաշվով պարտություն կրեց և ամեն ինչ հօդս ցնդեց:

Իհարկե, անցել են այդ տարիները, երբ «Ինտերն» ու «Լացիոն» պայքարում էին չեմպիոնության համար: Հիմա թիմերը պայքարում են չորրորդ հորիզոնականի համար, որը Չեմպիոնների Լիգայի ուղեգիր է շնորհում: Այս դիրքում «Լացիոն» ֆավորիտ է և ունի 72 միավոր, իսկ «Ինտերը» 69 միավորով 5-րդն է: Հաղթողը ՉԼ-ի ուղեգիր կնվաճի: Բնականաբար, երկու թիմերն էլ խաղադաշտ են դուրս գալու հաղթանակի համար, բայց ես այս խաղում ֆավորիտ եմ համարում «Լացիոյին», քանի որ «արծիվները» սեփական հարկի տակ շատ ավելի հաջող են հանդես գալիս, քան դրսում, ինչը չես ասի «ներաձուրիների» մասին: Չպետք է մոռանալ նաև Իմոբիլե-Իկարդի մրցակցությունը: «Լացիոն» այս առաջնությունում խփել է 87 գնդակ, ինչը մոտ 20-ով շատ է «Ինտեր»-ի արդյունքից:

Իմ կանխատեսումը կլինի կարճ: Առաջարկում եմ խաղադրույք կատարել «Լացիոյի» հաղթանակի, ինչպես նաև Չիրո Իմոբիլեի գոլի վրա: Գործակիցները համապատասխանաբար 2,53 և 1,95 են:

Օրդինար: Պարտված
Ա Սերիա, 38-րդ տուր
22:45/20 մյս
«Լացիո» — «Ինտեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Ա Սերիա, 38-րդ տուր
22:45/20 մյս
«Լացիո» — «Ինտեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ