«Լացիո» – «Ինտեր»․ կանխատեսում և խաղադրույք

20:00, 16 հկտ 2021
Իտալիայի Ա Սերիայի 8-րդ տուրում «Լացիոն» կհյուրընկալի «Ինտերին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն։

Ստադիոն՝ «Օլիմպիկո» (Հռոմ)։

Մրցավար՝ Մասիմիլիանո Իռատի

Հանդիպմանը չեն մասնակցի՝ Աչերբի, Ցականյի («Լացիո»), Սենսի, Էրիկսեն, Բրազան («Ինտեր»)։

Թիմերի մարզավիճակը

Երկու թիմերն էլ լուրջ կորուստներ չեն ունեցել միջազգային դադարի ժամանակ։ «Ինտերը» 3-րդ տեղում է, բայց պետք չէ մոռանալ, որ Ինձագիի թիմը հանդիպում ունի Չեմպիոնների լիգայում, որտեղ միլանցիների գործերն այդքան էլ լավ չեն ընթանում։ Ա Սերիայում թիմը դեռևս փայլուն արդյուն է գրանցում՝ 5 հաղթանակ և 2 ոչ ոքի։ Կլինի՞ առաջին պարտությունը։

«Լացիոն» Սարիի գլխավորությամբ դեռևս այնքան էլ կայուն խաղ չի ցուցադրում։ Թիմը 3 հաղթանակ և 2 պարտություն ունի, 2 հանդիպում էլ ավարտել է ոչ քի։ Սեփական խաղադաշտում «Լացիոն» անպարտելի է։

Կանխատեսում և խաղադրույք 

Այս խաղի համար կընտրեմ երկու թիմերն էլ գոլ կխփեն խաղադրույքը, որի համար սահմանվել է 1․6 գործակիցը։ Կարելի է ընտրել նաև գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը, որը գնահատվում է 1․91 գործակցով։ Երկու թիմերն էլ շատ են գոլ բաց թողնում և այսպիսի խաղերում, կարծում եմ, երկու թիմերն էլ գոլ կխփեն։

Օրդինար: Հաղթած
Իտալիայի Ա Սերիա
20:00/16 հկտ
«Լացիո» – «Ինտեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ