«Կրասնոդար» – «Դինամո»: Եգոր Տիտովի կանխատեսումը

15:00, 03 ապր 2022
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել «Կրասնոդար» – «Դինամո» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Հետաքրքիր հանդիպում եմ ակնկալում: «Կրասնոդարը», չնայած ունեցած խնդիրներին, գարնանն առայժմ չի պարտվել ու վաստակել է 7 միավոր: Այժմ ակումբին թույլատրվել է օգտագործել աֆրիկացի տղաներին, որոնք խաղում էին երկրորդ թիմի կազմում, ընդ որում, բավականին հաջող:

Բոլոր դեպքերում, «Կրասնոդարը» տանը փորձելու է շեշտը դնել հարձակման վրա: Գալիցկին հենց դա է ցանկանում տեսնել: Առավել ևս, որ թիմում կան Իոնովի, Սպերցյանի և Գազինսկիի նման ֆուտբոլիստներ:

«Դինամոն» գարնանն այնքան էլ վառ տեսք չունի, բայց դա ավելի շատ վերաբերում է տնային հանդիպումներին, երբ մրցակիցներն ամուր փակվում են ու թույլ չեն տալիս ոչինչ անել: Իսկ արտագնա խաղերում եղել են հաղթանակներ «Խիմկիի», «Արսենալի» և «Կրասնոդարի» նկատմամբ:

«Կրասնոդարը» տանը փորձելու է գրոհել, ոչ թե փակվել պաշտպանությունում, իսկ «Դինամոն» իր վարպետության շնորհիվ կարող է օգտվել դրանից:

Արդյունավետ հանդիպում եմ սպասում: Այս մրցավեճի համար ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 3,0-ից շատ խաղադրույքը:

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Պարտված
ՌՊԼ
15:00/3 ապր
«Կրասնոդար» – «Դինամո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ