Կոսովո – Հայաստան: Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

21:00, 16 նյմ 2022
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել Կոսովո – Հայաստան ընկերական հանդիպման վերաբերյալ:

Հայաստանի հավաքականը կրկին կոտրած տաշտակի առջև է: Որակավորման մրցաշարերն անցնում են, իսկ մեր թիմի խաղն այդպես էլ չի գոհացնում: Խոակին Կապառոսի գալուստը մեծ ոգևորություն առաջացրեց հայ երկրպագուների շրջանում: Եվ իրոք, իսպանացի անվանի մասնագետը հիանալի սկսեց աշխատանքը, բայց շարունակությունը մեծ հիասթափություն առաջացրեց:

Հերթական ցիկլից հետո ազգային թիմը մնաց առանց մարզչի: Նոյեմբերին Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Կոսովոյի և Ալբանիայի հետ:

Նման հանդիպումները սովորաբար նախատեսված են նոր ֆուտբոլիստներ և գաղափարներ փորձարկելու համար, բայց անհասկանալի է, թե գլխավոր մարզչի պաշտոնակատարն ինչ խնդիր է լուծելու:

Ամեն դեպքում, նոր անուններ հայտացուցակում հայտնվել են: Հետաքրքիր կլինի հետևել Արթուր Գալոյանին ու Ավենտիս Ավենտիսյանին, Վահան Բիչախչյանին ու Ժիրայր Շաղոյանին: Երկար ընդմիջումից հետո վերջապես հրավիրվել է Պետրոս Ավետիսյանը:

Կոսովոն ամուր եվրոպական միջակ է, որի հետ խաղալը բարդ է: Այստեղ կան ֆուտբոլիստներ, որոնք խաղում են եվրոպական առաջնություններում:

Հայաստանի հավաքականը լավ վիճակում չավարտեց որակավորման մրցաշարը: Չեմ կարծում, թե ինչ-որ բան փոխվել է: Առավել ևս, որ ֆուտբոլիստները մոտիվացիա չունեն:

Զույգի ֆավորիտ համարում եմ Կոսովոյին, բայց մեր տղաներն ի զորու են գրավել մրցակցի դարպասը:

Հետևաբար, ընտրում եմ Հայաստանի հավաքականը գոլ կխփի և Կոսովոյի հաղթանակ խաղադրույքը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Ընկերական հանդիպում
21:00/16 նյմ
Կոսովո – Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ