Կոնֆերենցիաների լիգա. ԼԱՍԿ – «Մաքաբի Թել-Ավիվ»․ կանխատեսում

20:45, 30 սպտ 2021
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում ավստրիական ԼԱՍԿ-ը կհյուրընկալի Իսրայելը ներկայացնող Թել-Ավիվի «Մաքաբիին»։ «Բուքմեյքների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթեն դաշտի տերերը։

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» և ֆիննական ՀԻԿ-ի հետ նույն խմբում են ընդգրկված այս թիմերը։ ԼԱՍԿ-ը ֆավորիտ է ոչ միայն այս խաղում, այլ նաև խմբում։ Կարգով ամենաբարձր թիմն է։ Առաջին տուրում ԼԱՍԿ-ը հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթել էր ՀԻԿ-ին, իսկ «Մաքաբի Թել-Ավիվը» սեփական հարկի տակ 4։1 հաշվով առավելության էր հասել «Ալաշկերտի» նկատմամբ։

Ինչպես մի շարք ավստրիական թիմեր, ԼԱՍԿ-ը նույնպես հարձակողական ֆուտբոլ է ցուցադրում։ Վերջին 4 խաղում էլ անպարտելի է և գրեթե բոլոր հանդիպումները գոլառատ են եղել։

Իսրայելական «Մաքաբի Թել-Ավիվը» վերջին 5 խաղում չի կարողացել անառիկ պահել սեփական դարպասը, իսկ ներքին առաջնության նախորդ տուրում 0։2 հաշվով պարտվել է «Հապոել Բեր-Շևային»։

Հաշվի առնելով թիմերի կարգն ու մարզավիճակը, կարծում եմ, որ կհաղթի ԼԱՍԿ-ը։ Ավստրիան ներկայացնող ակումբը կարգով ավելի բարձր է, խաղալու է սեփական հարկի տակ և ենթադրում եմ, որ հաղթանակ կտանի։ Ընտրում եմ՝ ԼԱՍԿ-ի հաղթանակը, որի համար Vbet-ը սահմանել է 2․10 գործակիցը։

Օրդինար: Պարտված
Կոնֆերենցիաների լիգա
20:45/30 սպտ
ԼԱՍԿ – «Մաքաբի Թել-Ավիվ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ