ԱԱ-2022-ի լավագույն ռմբարկու: Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

20:00, 20 նյմ 2022
«Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Կատարում նոյեմբերի 20-ին մեկնարկելիք աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուի վերաբերյալ:

Շուտով Կատարում կմեկնարկի Մունդիալը: Ես կփորձեմ կանխատեսում կատարել, թե ով կդառնա մրցաշարի լավագույն ռմբարկու:

Եթե հետ հայացք գցենք նախորդ Մունդիալներին և հիշենք, թե ովքեր են դարձել գլխավոր ռմբարկու, տրամաբանություն չենք գտնի: 12 տարի առաջ Հարավաֆրիկյան Հանրապետությունում լավագույն ռմբարկու դարձավ գերմանացի Թոմաս Մյուլերը, որ 5 գոլ խփեց: Դրանից 4 տարի անց 6 գոլով լավագույն ռմբարկուի կոչումը նվաճեց կոլումբացի Խամես Ռոդրիգեսը: Ռուսաստանում լավագույնն անգլիացի Հարի Քեյնն էր, որը 6 գոլի հեղինակ դարձավ:

Այս անգամ էլ բուքմեյքերները ֆավորիտ են համարում Հարի Քեյնին: Անգլիացու՝ «Ոսկե խաղակոշիկին» արժանանալու համար սահմանվել է 8 և ավելի գործակից: Այնուհետև գալիս են Կիլիան Մբապեն և Նեյմարը: Պարզ է, որ հեռու չէ նաև Կրիշտիանու Ռոնալդուն: Կա նաև Լաուտարո Մարտինեսը:

Նախորդ Մունդիալներում հաղթել են եվրոպական հավաքականների ներկայացուցիչները: Ինձ թվում է, որ լավագույն ռմբարկուները լինելու են կա՛մ Բրազիլիայի, կա՛մ Արգենտինայի հավաքականից: Պարզ է, որ կա Մբապեն, Իսպանիայում կա Ալվարո Մորատան:

Պետք է նայել, թե խմբային փուլում այս հավաքականներն ինչ հետնապահնեի հետ են խաղալու: Արգենտինան այնքան էլ բարդ խմբում չէ: Այնպես որ, Լաուտարո Մարտինեսը կարող է հաղթել ռմբարկուների մրցավազքը: Հասկանալի է, որ Արգենտինան ունի Մեսի, որը փոխանցումներ է բաժանելու և գոլեր է խփելու:

Ամեն դեպքում, կարծում եմ, որ Արգենտինան հեռու կգնա, իսկ «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը կարդարացնի իմ հույսերը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
20:00/20 նյմ
«Ոսկե խաղակոշիկի» մրցավազք
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ